«Օսիպյանից ներողություն կխնդրե՞ք». հարց` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

«Արթուր Օսիպյանից ներողություն խնդրել պատրաստվո՞ւմ եք»,- FactorTV-ն հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, սակայն վարչապետը որևէ արձագանք չտվեց։

Հիշեցնենք՝ արցախցի գործիչը մայիսի 18-ին մոտեցել էր Արաբկիր վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող Նիկոլ Փաշինյանին և որպես քաղաքացի հարցեր ուղղել նրան։ Սովորական հարցուպատասխանը րոպեների ընթացքում վերաճել էր բղավոցների ու վիրավորանքների։ Ժամեր անց Օսիպյանը ձերբակալվել էր, նրան մեղադրանք էր առաջադրվել միանգամից 3 հոդվածով, ինչից հետո գործիչը երկու ամսով կալանավորվել էր։ Նույն օրը նա հացադուլ էր հայտարարել, որը շարունակում է մինչ օրս։

Երկու օր առաջ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղհասարակության ներկայացուցիչները և Օսիպյանի արցախցի գործընկերները պահանջում էին «ազատ արձակել քաղբանտարկյալ Արթուր Օսիպյանին»։ «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանն էլ հայտարարել էր, որ Օսիպյանը միայն մի դեպքում հացադուլը կդադարեցնի, երբ Փաշինյանը ներողություն խնդրի իրենից և արցախցիներից նրանց «փախածներ» անվանելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։