Հարցն այն չի եղել՝ Մեղրին տալու են, թե չէ, այլ այն՝ ով է տալու, երբ և ինչ պայմաններով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

«Կհամաձայնվեք, թե չէ, բայց տարիներ շարունակ, երբ «Մեղրի» բառը արտասանել ենք, այն միշտ ուղեկցվել է ինչ-որ տագնապով, անհանգստությամբ, թախիծով։ Հիշում եք չէ՞՝ «Մեղրին տվեցին, հեսա տալու են», ընդ որում՝ դա մենակ մեր ժամանակ չի եղել, մեզնից առաջ էլ է եղել։ Հարցը այն չի եղել, թե Մեղրին տալու են, թե չեն տալու, հարցն այն է եղել, թե ով է տալու, երբ է տալու և ինչ պայմաններով է տալու»,- իր քարոզարշավի երկրորդ օրը Մեղրիում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածուն է։

Նա մեղրեցիներին վստահեցրեց՝ 2025 թվի օգոստոսի 8-ից հետո Մեղրի անունը ոչ միայն թախծոտ չի հնչում, այլև հնչում է ուրախ, հրաշալի. «Նախագահ Թրամփի հետ մենք Մեղրի ենք քննարկում, նախագահ Պուտինի հետ Մեղրի ենք քննարկում, նախագահ Մակրոնի հետ Մեղրի ենք քննարկում, նախագահ ֆոն դեր Լայենի և Կոշտայի հետ Մեղրի ենք քննարկում, որոնք բոլորը հիմնականում հետաքրքրվում են՝ լավ, այդ ճանապարհը ե՞րբ է լինելու, որովհետև բոլորը սպասում են, որ Մեղրին վերջապես էլի վերադառնա համաշխարհային խաչմերուկի իր կարգավիճակին։ Այդ որ ասում ենք՝ «Խաղաղության խաչմերուկ», հիմա մեր աչքի առաջ Խաղաղության խաչմերուկը հյուսիսից հարավ և արևելքից արևմուտք տեղի է ունենում։ Եվ որ ասում ենք՝ Խաղաղության խաչմերուկ, Մեղրին դրա սիրտն ու հոգին է»։

Փաշինյանը նաև նշեց, որ Հայաստանի պատմության ողջ պատմության ընթացքում ամենաերկար կամուրջն է կառուցվում այսօր, այն էլ Մեղրիում․ «700 մետր երկարությամբ կամուրջ է կառուցվում և Մեղրին դառնում է խաչմերուկ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան