«Վերջին տարիներին ՀՀ-ի առաջ ծառացած խնդիրները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին». ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 13:28
Այսօր կորոշվի՝ ով է լինելու ԱԺ նախագահի թեկնածուն. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:21
Կովկասի հարցերով  ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը Բաքվում է
25.06.2026 | 13:13
Դա մեր գնահատականը չի փոխում. Փաշինյանը` Հայկ Թորոյանի վերաբերյալ ՄԻԵԴ վճռի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 13:05
100 հազար դրամ պետական տուրք` 2026 թվականին արտադրված 2-րդ հեռախոս ներկրելու համար. Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:57
Ռումինիայի Պատգամավորների պալատն առանց քվեարկության հաստատել է Մոլդովայի հետ միավորման մասին օրինագիծն ու ուղարկել Սենատ
25.06.2026 | 12:48
ԵՄ, ասիական, թուրքական շուկաներում մեծ հետաքրքրություն կա հայկական միրգ-բանջարեղենի նկատմամբ․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:37
Ելակն անսովոր բարձր գին ունի, թանկացել են ծիրանը, կեռասը․ Փաշինյանը Պապոյանից պարզաբանում պահանջեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:34
Խուզարկում են Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:31
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով վերջին դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:30
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 12:28
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի շարք շրջանների բենզալցակայաններին
25.06.2026 | 12:19
ԵՏՄ-ն ինքնալուծարման մասին է հայտարարում, եթե ԵՏՄ մի անդամ կարա մյուսի նկատմամբ սենց որոշում կայացնի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 12:10
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ի մասով // «Ուժեղ Հայաստան»-ը հավաքի կոչ է անում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 12:01
Թրամփը գովաբանել է Զելենսկիի գործողությունները ՌԴ-ի հետ պատերազմում
25.06.2026 | 11:55
Անդրանիկ Թևանյանը դատի է տվել Տարոն Չախոյանին․ պահանջում է հերքում և 6 մլն դրամ
Բոլորը

«Համաժողովները կենսունակ են մնում այնքան ժամանակ, քանի դեռ ունեն ասելիքի բովանդակություն: Հավատացած եմ՝ մենք ունենք ասելիք»,- «Երևանյան երկխոսություն» միջազգային երրորդ համաժողովի բացման խոսքում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանը դիմակայում է փոթորիկների, որոնք ոչ թե մետաֆորիկ են, այլ շատ իրական և համակարգային:

«Դրանք փորձության են ենթարկում պետություններին, դրանց ինքնիշխանությանը, ինստիտուտներին և անհատներին: Այսօրվա այս փոթորիկներին նայելով՝ ուրվագծվում է հետևյալ ավելի լայն պատկերը․

Աշխարհաքաղաքական փոթորիկ․ միջազգային իրավունքն ու գլոբալ աշխարհակարգը պարզապես ճնշման տակ չեն, դրանք ակտիվորեն քանդվում են: Մենք ականատես ենք լինում վտանգավոր մի տեղաշարժի, երբ ուժի իրավունքը միտում ունի փոխարինել իրավունքի ուժին: Աշխարհակարգը պահպանելու համար ստեղծված բազմակողմ ինստիտուտները բախվում են իրենց ազդեցությունն ապահովելու բարդություններին մի աշխարհում, որն այլևս չի սպասում նրանց վճռին: Միջուկային հռետորաբանությունը, որը նախկինում սահմանափակված էր սառը պատերազմի ամենամութ սենյակներով, վերադարձել է քաղաքական հիմնական դիսկուրս, ինչը պետք է անհանգստացնի բոլորին:

Տեխնոլոգիական փոթորիկ․ տեխնոլոգիաները զարգացել են շատ ավելի արագ, քան դրանցից բխող ռիսկերն ու հնարավորությունները կառավարելու մեր կարողությունը: Արհեստական բանականությունն այլևս ֆուտուրիստական երազանք չէ, այլ ներկայի ուժ: Մենք, բնականաբար, կանխատեսում էինք, որ այն կվերափոխի արդյունաբերություններ, կվերացնի որոշ մասնագիտություններ և կփոխի աշխատանքի էությունը: Բայց դրանից զատ, արհեստական բանականությունը նաև դարձել է մանիպուլյացիայի ուժեղ գործիք՝ արդյունաբերական ծավալներով գեներացնելով ապատեղեկատվություն, ստեղծելով կեղծ իրականություններ և վիրաբուժական ճշգրտությամբ թիրախավորելով ժողովրդավարական հասարակությունները:

Տնտեսական փոթորիկ․ համաշխարհային շուկան այլևս կայուն չէ, իսկ վերջին զարգացումները խորապես սասանել են այն համոզմունքը, որ բաց առևտուրն օգուտ է բերում բոլորին: Մայրցամաքներ միավորող մատակարարման շղթաները հեշտությամբ խզվում են: Էներգակիրների գների տատանումները կարող են մեկ գիշերվա ընթացքում խաթարել ազգային տնտեսությունները: Տնտեսական պատժամիջոցները դարձել են աշխարհաքաղաքական ճնշման առօրեական գործիք՝ առևտուրը վերածելով մարտադաշտի:

Բնապահպանական փոթորիկ․ բնական համակարգերը, որոնք ապահովում են կյանքը երկրի վրա՝ մեր կլիման, ջուրը, հողը, անտառներն ու կենսաբազմազանությունը այլևս պարզապես չեն փոփոխվում, դրանք գտնվում են լրջագույն ճնշման ներքո: Մենք աստիճանական տաքացումից անցել ենք խորը անկայունության շրջան, որտեղ բնապահպանական վնասը խորացնում է ցանկացած այլ ճգնաժամ:

Կենսաբազմազանության կորուստը, հողի դեգրադացումն ու անտառահատումը թուլացնում են բնության վերականգնվելու կարողությունը, մինչդեռ բնական ռեսուրսների չափից ավելի օգտագործումը վտանգում է հասարակությունների գործառնության համար անհրաժեշտ հավասարակշռությունը:

Այս փոթորիկները ի հայտ չեն եկել առանձին-առանձին: Դրանք հայտնվել են միասին և փոխադարձաբար ուժեղացնում են միմյանց: Աշխարհաքաղաքական ցնցումը հանգեցնում է տնտեսական խաթարումների, ինչն էլ իր հերթին խթանում է տեխնոլոգիական սպառազինությունների մրցավազքը, ինչն էլ ավելի է խորացնում աշխարհաքաղաքական պառակտումները, մինչդեռ բնապահպանական վնասն այս բոլոր մարտահրավերների կառավարումն էլ ավելի է բարդացնում»։

Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանը գիտի, թե ինչ է նշանակում լինել փոթորկի կենտրոնում.

«Վերջին տարիներին մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դժվարությունները շատ պետությունների կհասցնեին կաթվածի և փլուզման եզրին: Ուստի ցանկանում եմ կիսվել որոշ եզրահանգումներով: Երբ պետությունը հայտնվում է նման ալեկոծության մեջ, պատմությունն առաջարկում է երեք հիմնական ուղի: Առաջինը մեկուսացումն ու օտարումն է: Սա մի կողմ քաշվելու և գործողություններից խուսափելու ընտրություն է՝ հույս ունենալով, որ փոթորիկներից հեռու մնալով՝ դրանք քեզ կշրջանցեն, իսկ հարմարավետության գոտին և ստատուս քվոն կպահպանվեն: Թեև կարճաժամկետ հեռանկարում դա կարող է անվտանգ ընտրություն թվալ, պատմությունը ցույց է տալիս, որ նման մեկուսացումը չի պաշտպանում. այն պարզապես կտրում է պետություններին իրականությունից, դարձնում անպատրաստ և առավել խոցելի՝ ուժեղացնելով ճգնաժամին առերեսվելիս հարվածի ազդեցությունը, և փուչիկն ի վերջո պայթում է: Երկրորդը փոթորկին տրվելն է: Այս դեպքում իրականացվում են անարդյունավետ, սխալ և հյուծող գործողություններ, որոնք կանխատեսելի են և, ինչն առավել վատ է, փոթորկի կանխորոշված սցենարով թելադրված, որի արդյունքում նպաստում ես փոթորկի իսկ կողմից ընտրած ուղղությամբ քեզ ներքաշելուն: Այսպիսով կորցնում ես վերահսկողությունը, այլևս չես որոշում քո իսկ ապագան՝ դառնալով սեփական պատմության օբյեկտը, այլ ոչ թե սուբյեկտը: Իսկ պարզապես հոսանքին տրվելով կամ փորձելով սանձել այն, անխուսափելիորեն առերեսվում ես ուրիշների որոշումների զոհ դառնալու և գոյաբանական մարտահրավերների առջև կանգնելու վտանգին: Եվ երրորդ ընտրությունը՝ անցնել փոթորիկների միջով՝ առաջնորդվելով պրագմատիկ մոտեցմամբ և ապագային միտված տեսլականով: Ուղիղ առերեսվել իրականությանը՝ առանց ընդունելուց խուսափելու փոխարեն: Գիտակցել, որ անկայուն աշխարհում գոնե որոշակի կայունություն ապահովելու միակ ճանապարհը ղեկը սեփական ձեռքը վերցնելն ու հստակ, գործուն ռազմավարությամբ առաջ շարժվելն է: Եվ այո, թեև հաջողությունն այս պարագայում ամենևին հաստատուն չէ, սակայն առաջին երկու տարբերակները հաստատապես կործանարար են:

Մենք՝ Հայաստանի Հանրապետությունը, մեր նորագույն պատմության ընթացքում անցել ենք այս երեք ճանապարհներով: Թևակոխել ենք այս երեք փուլերը: Տասնամյակներ շարունակ մենք կարծում էինք, թե մեկուսի մնալով՝ հաջողությամբ խուսափում ենք փոթորիկներից և պահպանում սովորական դարձած մեր հարմարավետության գոտին: Սակայն երբ եկավ պահը ճգնաժամի, և այդ երևակայական անվտանգությունը փլուզվեց, մենք հայտնվեցինք մի հորձանուտում, որտեղ, չնայած մեր համառ ջանքերին, մեզ ձգում էին դեպի անդունդ: Եվ այդ ժամ, ինչ-որ մի պահի, մենք որոշեցինք դուրս գալ պատմության այդ արատավոր շրջապտույտից: Չհետևել այն ուղուն, որն ուրիշներն էին կանխորոշել մեզ համար, այլ ստանձնել պատասխանատվություն մեր սեփական ճակատագրի վերաբերյալ ինքնիշխան որոշումներ կայացնելու համար: Չմնալ անցյալում, այլ նայել առաջ՝ կառուցելու ժամանակակից, ժողովրդավար և զարգացած հասարակություն, իրական ինքնիշխանությամբ և հստակ սահմանված տարածքային ամբողջականությամբ մի պետություն՝ այս իրողությունների պայմաններում իր որդեգրած խաղաղ կենսակերպով: Եվ հենց այդ պահին էր, որ ծնունդ առավ Իրական Հայաստանի գաղափարը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։