Յուրի Ջորկաեֆ․ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին և Վրաստանին է վստահել իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը

Լուրեր

26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:12
Մակրոնը զգուշացնում է՝ Ֆրանսիայում շաբաթ օրը կայանալիք ցույցերը կարող են «վտանգավոր» դառնալ
26.10.2026 | 21:00
Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:43
Կրեմլը հուսով է շարունակել Բելգրադի հետ համագործակցությունը՝ Սերբիայում իշխանության փոփոխությունից հետո
26.10.2026 | 20:28
Եթե մեր թեկնածուն ազատության մեջ լիներ և բռնաճնշումներ չլինեին, արդյունքն այլ կլիներ․ Աբրահամյանը՝ Ստեփանավանի ընտրությունների ելքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 20:13
Քաղհասարակության 100-ից ավելի կազմակերպություն պահանջում է հետ կանչել ՏԿԵՆ-ի օրենսդրական փոփոխությունների փաթեթը. հայտարարություն
26.10.2026 | 20:00
Ռիսկային է արտահերթի գնալը․ ՌԴ-ն հիբրիդային հարձակումների գործիքները ուժեղացրել է՝ հունիսի 7-ի տապալումը հասկանալով․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
Բոլորը

Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆն անդրադարձել է 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությանը, որը համատեղ կհյուրընկալեն Հայաստանն ու Վրաստանը։

«Սա երիտասարդ ֆուտբոլիստների համար լավագույն մրցաշարն է։ Պետք է գիտակցել, որ ՖԻՖԱ-ն Հայաստանին ու Վրաստանին վստահել է իր նշանակությամբ երկրորդ մրցաշարը։ Սա եզակի և չափազանց մեծ հնարավորություն է երկու երկրների համար։

Մ-20 Աշխարհի առաջնությունն ամենահաջողված մրցաշարերից է, որը հյուրընկալելու ցանկություն ունեն գրեթե բոլոր երկրները։ ՖԻՖԱ-ի համար առանցքային է գործակցել այն ֆեդերացիաների հետ, որոնք անմիջականորեն ներգրավված են իրենց տարածաշրջանում ֆուտբոլի զարգացման գործում։ Նման մասշտաբի մրցաշար նախկինում չի անցկացվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Վրաստանում։ Սա լավ նշան է, որ ՖԻՖԱ-ն վստահում է մեր երկրներին։ Այդ վստահությունը Հայաստանին թույլ կտա զարգացնել ենթակառուցվածքները, կառուցել նոր մարզադաշտեր և լավագույնս ներկայանալ աշխարհին։ Անկեղծորեն հպարտ եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նման հսկայածավալ աշխատանք է կատարել, որպեսզի 2029 թվականին Վրաստանի հետ միասին հյուրընկալենք Մ-20 Աշխարհի գավաթը։

Երբեմն թվում է՝ ֆուտբոլը հասարակ խաղ է, բոլորը կարող են խաղալ, բայց այդպես չէ։ Ամեն ինչ սկսվում է ինչ-որ կետից։ Հայաստանի համար սա հենց այդ մեկնարկն է։ 17-19 տարեկան ֆուտբոլիստների համար այս մրցաշարին մասնակցելը մեծ երազանք է։ Երազանք է նաև տեսնել Հայաստանի Մ-20 հավաքականին այս առաջնությունում։ Վստահ եմ՝ մինչև 2029 թվականը Հայաստանը մեծ ջանքեր կներդնի մրցաշարը լավագույնս անցկացնելու գործում»,- ասել է Յուրի Ջորկաեֆը ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ տեսազանգի ժամանակ։

«Շնորհավորում եմ ֆուտբոլային հանրությանը և մեր բոլոր հայրենակիցներին։ Որքան էլ խոսենք՝ իրականում բարդ է պատկերացնել այս մրցաշարի կարևորությունը մեր երկրի և ֆուտբոլի համար։ Քայլ առ քայլ հաղթահարելով դժվարությունները՝ ավելի լավ կգիտակցենք՝ ինչ իրադարձություն է սա։ ՖԻՖԱ-ի՝ տղամարդկանց ֆուտբոլում կարևորությամբ երկրորդ մրցաշարն է, շատ լուրջ մարտահրավեր, որը մենք մեր գործընկերների հետ կհաղթահարենք։ Գործընթացը բավական երկար է տևել․ առաջին իսկ օրից մեզ աջակցել և շատ ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի Կառավարությունը, անձամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ցանկանում նաև ընդգծել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և կառավարության մեր գործընկերների դերակատարությունը․ այս գործընթացում նրանք մշտապես աջակցել են մեզ։ Իհարկե, ՀՖՖ-ն ևս քրտնաջան աշխատել է այս տարիներին, քանի որ մրցակցությունը շատ մեծ է եղել։ Չեմ կարող փակագծերը բացել, բայց հասկանում եք, որ տղամարդկանց ֆուտբոլում ՖԻՖԱ-ի երկրորդ մրցաշարն ընդունելու հավակնորդները շատ են եղել։ Շատ շնորհակալ ենք ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի մեր գործընկերներին, որոնք այս գործընթացն անցել են մեզ հետ և հավատացել են, որ մեր երկու երկրները կկարողանան նման ծավալի մրցաշար կազմակերպել։

Մրցաշարն անցկացվելու է երեք քաղաքում՝ Վանաձորում, Իջևանում և Երևանում։ Հայաստանի Կարավարությունը կառուցելու և բարելավելու է ենթակառուցվածքները։ Խաղերի քանակի և տեղերի մանրամասները կհայտնենք, երբ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներն այցելեն Հայաստան, և մենք շատ մանրամասն քննարկենք ապագա անելիքները։

Հայաստանն արդեն փորձ ունի ընդունելու Եվրոպայի մինչև 19 տարեկանների եզրափակիչ փուլը, ինչպես նաև ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ ՈւԵՖԱ-ն բավական բարձր է գնահատել այդ առաջնությունների անցկացումը, դրա համար էլ այս գործընթացում մեծապես աջակցել է մեզ։ Կարծում եմ՝ միասնական ուժերով և, իհարկե, կառավարության աջակցությամբ կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և կազմակերպել այն տոնը, որին բոլորս սպասում ենք»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ աշխարհի երիտասարդական առաջնության խաղերը Հայաստանում անցկացվելու են Երևանում, Վանաձորում և Իջևանում։ Վանաձորի մարզադաշտը վերակառուցվում է, Իջևանում կկառուցվի ստադիոն, իսկ Երևանում «Հանրապետական» մարզադաշտը որոշակի վերափոխումների կենթարկվի։