Վանաձորում կանխվել է սպանության փորձ, ձերբակալվել է զինված խումբ. ՆԳՆ

Լուրեր

04.11.2026 | 11:44
Թրամփն ընդունել է, որ Իրանի դեմ պատերազմը նպաստել է հանրապետականների պարտությանը, բայց գլխավոր խնդիրն անվանել է բենզինի թանկացումը
04.11.2026 | 11:35
Նարեկ Գրիգորյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:33
ՊԵԿ-ը նախատեսում է ներդնել «Մաքսային միասնական հաշիվ» էլեկտրոնային համակարգ
04.11.2026 | 11:27
ՀՖՖ Գործադիր կոմիտեն հաստատել է ՀՖՖ 5 կանոնակարգեր
04.11.2026 | 11:19
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ադիգեյսկում Ozon-ի լոգիստիկ կենտրոնի վրա
04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
Բոլորը

Վանաձորում քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանության նախապատրաստություն․ մի խումբ երիտասարդներ, ունենալով թշնամական հարաբերություններ 36-ամյա համաքաղաքացու հետ, ծրագրել էին նրա սպանությունը, սակայն օպերատիվ գործողությունների արդյունքում վնասազերծվել են։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Դեպքի վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք են բերվել ապրիլի 17-ին՝ ՀՀ Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողների կողմից իրականացված միջոցառումների արդյունքում։ Պարզվել է, որ Վանաձորի բնակիչ մի խումբ երիտասարդներ նախնական համաձայնությամբ ոչ միայն պատրաստվել են սպանության, այլև ծրագրել են ավազակային հարձակումներ և բնակարանային գողություններ։

«Քրեական գործը նախաձեռնվել է ապրիլի 18-ին՝ ՀՀ Քննչական կոմիտե-ի Լոռու մարզային քննչական վարչությունում։
Ապրիլի 26-ին ոստիկանները պարզել են, որ կասկածյալները «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով շարժվում են դեպի քաղաքի Անդրանիկի փողոց՝ իրենց մոտ ունենալով ապօրինի հրազեն։ Չենթարկվելով ոստիկանության օրինական պահանջներին՝ նրանք փորձել են փախուստի դիմել, սակայն հետապնդման արդյունքում ձերբակալվել են։

Անձնական խուզարկությամբ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մարտական ատրճանակ՝ լիցքավորված 11 փամփուշտով։ Հետագա խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են նաև տարբեր տեսակի զենք-զինամթերք։

Երեք անձ կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։ Իրավապահները շարունակում են միջոցառումները՝ հանցախմբի մյուս անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրությունում։