Մուստաֆաևը, Ալեքսանյանի Rols-Roys-ն ու Աղվերանի փակ հանդիպումը․ ինչ է հայտնի Բաքվի պաշտոնյայի այցից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.08.2026 | 10:34
ՊԵԿ նախկին պաշտոնյայից պահանջվում է բռնագանձել անշարժ գույք, մեքենաներ և ավելի քան 194 մլն դրամ
17.08.2026 | 10:23
Բելգորոդի իշխանությունները հայտնել են Կոլոսկովո գյուղի վրա հրթիռային հարվածի հետևանքով 6 զոհի մասին
17.08.2026 | 10:15
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 17-ի դրությամբ
17.08.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 09:45
Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրալցվել են նկուղներ և բակեր․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
17.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աղվերանի «Apricot» հյուրանոց տանող ճանապարհն այսօր փակ էր։ Այն հսկում էին ՊՊԾ ծառայողները․ հենց այս հյուրանոցում էր Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը հանդիպում անցկացնում հայ գործընկերների հետ։  Տարածքում աշխատող Factor TV-ի նկարահանող խումբը  ՊՊԾ աշխատակցից փորձեց մանրամասներ ճշտել։ 

«Մուտքը սահմանափակված է լրագրողների համար, փակ միջոցառում է, լրագրողները հրավիրված չեն»,- ասաց Պետական պահպանության ծառայության աշխատակիցը։

Մի քանի ժամ տևած հանդիպումից հետո մոտ երկու տասնյակ մեքնենաներից բաղկացած շարասյունը հեռացավ հյուրանոցից։ 

Մեր տեսախցիկը հանդիպման վայրից հեռացող մեքենաների շարքում արձանագրեց նաև գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող 2025 թվականի արտադրության Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան։ Արդյոք նա անձամբ մասնակցում էր հանդիպմանը՝ մեզ չհաջողվեց պարզել։ Բայց այն որ գործարարներ են մասնակցել հանդիպմանը, ավելի ուշ պարզ դարձավ պաշտոնական հաղորդագրության հրապարակմամբ։ Ըստ ԱԳն-ի՝ գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցեր։ 

Աղվերանում նաև քննարկվել են սահմանազտմանը վերաբերող հարցեր։ Սա Շահին Մուստաֆաևի և Մհեր Գրիգորյանի գլխավորած հանձնաժողվների արդեն 13-րդ հանդիպումն էր։ Կողմերը համաձայնեցրել և փոխանակել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ հետևյալ ուղեցույցների նախագծերի տեքստերը։

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ընթացքում սահմանազատման փորձագիտական խմբերի աշխատանքի կարգի մասին ուղեցույց», 

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման քարտեզի ստեղծման կարգի մասին ուղեցույց», 

«Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման փաստաթղթերի ձևակերպման և հրատարակման կարգի մասին ուղեցույց»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ: 

Հանդիպման արդյունքներով ստորագրվել է համապատասխան արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանի Հանրապետությունում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը: Երկու երկրների պատվիրակությունների միջև  վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2025 թվականի նոյեմբերի 28-ին Ադրբեջանի Գաբալա քաղաքում։ 

Ապրիլի 26-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի կազմավորման օրվան նվիրված միջոցառմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացին՝ ընդգծելով Տավուշի արդեն սահմանազատված 12 կմ հատվածը։

«Առաջիկայում մենք կշարունակենք և ավարտին կհասցնենք տրամբանական ժամկետներում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատումը։ Օրակարգում ունենք նաև Վրաստանի հետ սահմանազատման ամփոփման օրակարգը և վրաց գործընկերների հետ այս մասին արդեն պայմանավորվածություններ ունենք»,- ասել է Փաշինյանը։

2024 ապրիլի 19-ին կողմերը համաձայնեցին սկսել սահմանազատումը Տավուշ-Ղազախ հատվածից։ Սա դարձավ առաջին փաստացի սահմանազատված հատվածը։ Մասնավորապես՝ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր հատվածներն էին առաջինը, որտեղ գործնական սահմանազատում իրականացվեց։ 

2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրվեց հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ 2025 թվականի հունվարի 16-ին որոշվեց սահմանազատման հաջորդ փուլը սկսել արդեն հյուսիսային հատվածից՝ Հայաստան – Ադրբեջան – Վրաստան սահմանների հատման կետից և շարունակել դեպի հարավ՝ մինչև Իրանի սահման։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան