Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը և Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կայացած Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձած Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ) լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել են իրենց մրցելույթներին։
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցել էր 8 ըմբիշով ու երրորդ տեղը գրավել թիմային հաշվարկում։