Ուզո՞ւմ եք նույն ոճով պատասխանեմ Ձեզ, ոնց Դուք եք վիրավորում. դատախազը` Գեղամ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.04.2026 | 19:27
Կհայտարարվի «Մշակութային վերջին զանգ» մրցույթը, կխստացվի դրամահավաքների արգելքը. ԿԳՄՍՆ
29.04.2026 | 19:13
Որևէ շեղում կամ մանրէ չի հայտնաբերվել. ՀՎԿԱԿ-ն անդրադարձել է Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքներին
29.04.2026 | 19:00
«Բոլորին դեմ եմ»-ը չի խոսում անիշխանությունից, կձևավորենք պատասխանատու իշխանություն 100 օրով․ Սպարտակ Կյուրեղյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:50
Ժոզե Մոուրինյուն արձագանքել է «Ռեալ» վերադառնալու մասին լուրերին
29.04.2026 | 18:39
Ադրբեջանցի դիվանագետը ազատազրկման է դատապարտվել 70 կիլոգրամ ոսկու մաքսանենգության համար
29.04.2026 | 18:26
Լոնդոնում դանակահարության հետևանքով վիրավորվել են հրեական համայնքի երկու անդամներ
29.04.2026 | 18:19
«Յուվենտուսի» ակադեմիայի ծրագրի իրականացումը նոր էջ է բացելու հայկական ֆուտբոլում․ Ալֆրեդ Սադոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 18:13
Սահմանազատումից մինչև առևտուր․ ինչ հարցեր են քննարկվել Մուստաֆաևի հետ Աղվերանում
29.04.2026 | 18:10
Ադրբեջանի պատվիրակությունը հեռացավ Աղվերանից // Բեռնատարների հայ վարորդների խնդիրը ՌԴ-ում լուծվել է. ԼՈՒՐԵՐ
29.04.2026 | 18:06
Միրզոյանը և Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումն ու Մակրոնի այցը
29.04.2026 | 17:50
Լա՛վ է, Սամվել Կարապետյանը վերջապես ասաց՝ Քոչարյանի և Ծառուկյանի հետ կոալիցիա կկազմեն, վատ է՝ չասաց ով է վարչապետի թեկնածուն․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:44
Բեռլինում ձերբակալվել է Ղազախստանի քաղաքացի՝ Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով
29.04.2026 | 17:33
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն ամփոփել է Եվրոպայի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.04.2026 | 17:21
Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ
29.04.2026 | 17:14
Փաշինյանը ԱԺ-ում ասաց` նեռվերիս հետ մի՛ խաղացեք, կհայտնվեք ԱԱԾ պադվալում. սա Ձեզ չի՞ հետաքրքրում․ Արթուր Խաչատրյանը՝ դատախազին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում բանավեճ տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի միջև։

«Քանի՞ կոպեկի արժեք ունի այդ Ձեր հաշվետվությունը միայն Դավիթ Մինասյանի կալանավորման ու խոշտանգման ֆոնին, կրկնում եմ՝ խոշտանգման, որովհետև բացառիկ դեպքերից մեկն է, որ նույնիսկ ծնողների հետ տեսակցության թույլտվություն չկար: Երկրորդ՝ չեմ ուզում անձնական հարցով դիմել, որ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը ոտնահարվել էր, գողացվել էր քննչականի կողմից հեռախոսս, Ձեզ դիմել էի՝ ոչ մի բան չարեցիք:

Բայց մի բան ինձ հետաքրքիր է՝ ի՞նչ խղճով եք եկել Ազգային ժողով: Անցած տարի Դուք ստով, կեղծիքով մոլորեցրել եք բոլոր պատգամավորներին և կալանքի եք տարել մեր գործընկեր Սարգսյան Արթուրին: Սուտ փաստեր եք հրապարակել: Ասել եք ինչ-որ «աստղիկներ» կան, որ պակրիշկեքի, անիվների տակ պիտի գցեն, որ ծակեն, որը քրեական գործով հիմա դատ է գնում՝ չկա այդ փաստը: Խոսում եք «գյուլելու» մասին, պարզվում է, որ սուտ է, կեղծիք է, չկա նման բան, լրիվ մանիպուլացվել է:

Բագրատ Սրբազանը մի քանի հարց ունի: Առաջին՝ 23 թվականի հուլիսի 7-ին Գլխավոր դատախազը խորհրդարանի ամբիոնից և ապա Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ ասել է «քննության շրջանակներում փորձաքննություններ իրականացվում են, այդ թվում ձայնային համընկնումը ստուգելու նպատակով»: Հարց՝ արդյոք այդ, այսպես կոչված, գաղտնալսումները փորձաքննության ենթարկվե՞լ են, թե՞ ոչ: Արդյոք կարո՞ղ եք ասել՝ դրանք մոնտաժված են, թե՝ ոչ, քարոզչական նպատակներով կեղծվա՞ծ են, թե՝ ոչ:

Երկրորդ՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացության մեջ և դրանից դուրս գտնվող, այսպես կոչված, գաղտնալսումների շուրջ 50%-ի մասով գրված է՝ «չի լսվում»: «Չի լսվում», քանի որ որևէ մեկ կառույցի կողմից միջամտություն է եղել՝ այն միտումնավոր ջնջելու՞, թե՞ իսկապես չի լսվում: Ինչի՞ն է վերաբերում հանրահայտ «երկու հոգու գյուլելու» և «15 հոգու բան դնելու» այդքան չարչրկված արտահայտությունը: Արդյոք այն առնչություն ունի՞ Ձեր բնութագրած ահաբեկչության հետ, որն այդքան մեծ սիրով և ջանասիրությամբ դարձրեցիք որպես այս գործի առանցք, որի մասին առանց վարանելու հանրայինով խոսել է նաև Ձեր վարչապետը»,- ասաց Գեղամ Մանուկյանը:

Աննա Վարդապետյանը վիրավորանք համարեց պատգամավորի կիրառած խոսույթը։

«Հուսով եմ, պարոն Մանուկյան, Ձեր օրակարգը կարողացաք իրականացնել այսօր, և Ձեր բոլոր վիրավորանքները, որ Ձեր հարցի անվան տակ թաքցրել եք, ինձ համար պարզ է նպատակը: Դուք հիմա ուզում եք, որ ես մոտավորապես նույն ոճով պատասխանեմ Ձեզ, օրինակ՝ ոնց որ Դուք եք ինձ վիրավորում, ես իջնեմ այդ մակարդակի, սկսեմ վիրավորել Ձեզ, ու դառնա այն, ինչի մեջ երևի Դուք շատ հմուտ եք: Բայց ես տենց բան չեմ արել ու չեմ անելու:

Մեղադրյալ Գալստանյանը իր հարցադրումները դատաքննության փուլում եթե այդքան ուզում են, որ ապացույցները հետազոտվեն, ուրեմն թող չխոչընդոտեն, անիմաստ միջնորդություններ չներկայացնեն դատարանին, թույլ տան, որ գործը սկսի դատաքննության փուլ անցնել, և իրենք իրենց բոլոր հարցադրումները ներկայացնեն: Բոլոր միջնորդությունները, որոնք Դուք վկայակոչել եք, դատարանի կողմից որոշումներ են կայացվել, մերժվել են, ինձնից լավ գիտեք: Եվ որևէ մեղադրյալի հարցադրում ես չեմ պատկերացնում, որ Ազգային ժողովում պիտի քննարկվի:

Մեղադրյալի հարցադրումները քննարկվում են դատաքննության ընթացքում: Կյանքը ցույց է տալիս, որ շատ հաճախ այդ մեղադրյալները չեն ուզում, որ գործը հասնի դատաքննության, որովհետև չեն ուզում, որ ապացույցները դատարանում հետազոտվեն: Դրա օրինակները կան, դրանք վատ օրինակներ են:

Նշում եք անչափահասի մասին: Լավ է, որ Ձեր սիրտը անչափահասի համար ցավում է, բայց գիտե՞ք հիմա գործը որտեղ է, որ փուլում է, խափանման միջոցի վերաբերյալ որոշումը երբ է կայացվել, թե՞ էլ հետաքրքիր չէ: Ինչու՞ էլ, օրինակ, այդ նույն ջանասիրությամբ Ձեր փաստաբանները չեն զբաղվում այդ գործով: Օրինակ՝ ինչու՞ չգիտեք, որ մարդու վերաբերյալ արդեն գործը ուղարկված է դատարան: Չգիտեք… գիտե՞ք ինչու, որովհետև Ձեզ դա հետաքրքիր չէ այլևս, որովհետև այն պահից, երբ կալանքի վերաբերյալ որոշումը կայացվեց Դատախազության կողմից, ինձ համար ակնհայտ էր, որ հիասթափություն է լինելու Ձեր կողմից: Իսկ Դատախազությունը օր առաջ վարույթով նախաքննությունն ավարտեց, օր առաջ խափանման միջոցը փոխեց և ուղարկեց դատարան: Դրա համար մնացած բոլորը, ինչ որ Դուք ասում եք… ես Ձեզ կառաջարկեմ, օրինակ՝ անջատված մաս ունենք, գնացեք նախաքննական մարմին, ասեք՝ ուզում եմ ցուցմունք տամ, ստորագրեք սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին ու ասեք այս ամենը, ինչ որ ասում եք: Հեշտ է գալ ելույթներ ունենալ ու ինձ փորձել ներքաշել այդ դիալոգի մեջ: Չի ստացվելու. ոչ վիրավորելու եմ, ոչ էլ համբերությունիցս դուրս եմ գալու: Ուրիշ մեթոդ գտեք»,- ասաց դատախազը։

Մանրամասները՝ տեսանյութում։