Թրամփի դիմանկարը՝ ամերիկյան անձնագրի շապիկին

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Միացյալ Նահանգները կթողարկի անձնագրերի շարք, որոնց վրա պատկերված կլինի գործող նախագահ Դոնալդ Թրամփի պատկերը՝ անկախության 250-ամյակի կապակցությամբ: Այս անձնագրերը  կտրամադրվեն Վաշինգտոնի անձնագրային գործակալությունում, հայտարարել է Պետդեպարտամենտը : Նշվում է, որ  անձնագիրը առցանց կամ այլ գրասենյակից վերցնելիս կտրամադրվի ստանդարտ դիզայնով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Անձնագրի հրապարակված  մակետի համաձայն՝ ներքին շապիկի վրա պատկերված կլինի Թրամփի դեմքը և նրա ստորագրությունը՝ ոսկե տառերով։ Շապիկի հետևի մասին պատկերված կլինի ամերիկացի նկարիչ Ջոն Թրամբուլի «Անկախության հռչակագիր» կտավի մի մաս։  Հայտնի չէ, թե քանի նման անձնագիր է տրամադրվելու։

ԱՄՆ անձնագրի ներքին շապիկի ստանդարտ դիզայնը պատկերում է մեկ այլ ամերիկացի նկարչի՝ Էդվարդ Պերսի Մորանի նկարը։ Այն պատկերում է Ֆրենսիս Սքոթ Քիին՝ ԱՄՆ օրհներգի խոսքերի հեղինակին, Բալթիմորի Մաքհենրի Ֆորտի բրիտանական ռմբակոծությունից հետո, որը Քիին ոգեշնչել է ստեղծել իր ամենահայտնի աշխատանքը։

Մարտի 26-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ թողարկված 100 դոլարանոց թղթադրամների վրա կհայտնվի գործող նախագահի ստորագրությունը։ Սպիտակ տան ղեկավարի ստորագրությունը 165 տարվա ընթացքում առաջին անգամ կփոխարինի գանձապետի ստորագրությանը թղթադրամների վրա։

ԱՄՆ Գեղարվեստի հանձնաժողովը հաստատել էր անկախության տարեդարձը նշող 24 կարատանոց ոսկե մետաղադրամի թողարկումը, որի վրա պատկերված է գործող նախագահը՝ կանգնած է սեղանի ետևում՝ սեղմված բռունցքներով և «Ազատություն» գրությամբ։ 2025 թվականի հոկտեմբերին Թրամփի վարչակազմը ազատել էր հանձնաժողովի բոլոր անդամներին և նրանց փոխարինել Սպիտակ տան նախագահին հավատարիմ անձանցով։

Ավելի վաղ Պետդեպարտամենտը ԱՄՆ Խաղաղության ինստիտուտը անվանակոչել էր Թրամփի անունով, իսկ Վաշինգտոնում գտնվող Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոնը վերանվանվել է Դոնալդ Ջ. Թրամփ-Ջոն Ֆ. Քենեդիի անվան կատարողական արվեստների հուշահամալիր կենտրոն: Սպիտակ տունը նաև հայտարարել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի համար երկու նոր «Թրամփ» դասի ռազմանավեր կառուցելու ծրագրերի մասին, որոնք հագեցած կլինեն ամենաժամանակակից զենքերով:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի