Թագավոր Չարլզ III-ը, Իրանի շուրջ լարվածության ֆոնին, կոչ է արել ամրապնդել ԱՄՆ-Մեծ Բրիտանիա միասնությունը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թագավոր Չարլզ Երրորդը դարձավ առաջին բրիտանացի միապետը, որը 1991 թվականին իր մոր՝ թագուհի Եղիսաբեթ Երկրորդից հետո ելույթ ունեցավ ԱՄՆ Կոնգրեսում։ Նրա ելույթը պետական այցի առանցքային իրադարձություններից էր՝ Չարլզի գահակալության ընթացքում մինչ այժմ ամենաբարձր մակարդակի այցը, որին նույն երեկոյան հաջորդելու է պետական ընթրիքը․ գրում է France 24-ը։

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ Երրորդը Միացյալ Նահանգներին կոչ է արել ամուր կանգնել իր արևմտյան դաշնակիցների կողքին, այն պայմաններում, երբ Իրանի և Ուկրաինայի շուրջ աճող լարվածությունը սպառնում է խաթարել տրանսատլանտյան կապերը, որոնք վերջին տարիների ամենալուրջ փորձությունն են ապրում։

«Մեր առջև ծառացած մարտահրավերները չափազանց մեծ են, որպեսզի որևէ մեկ պետություն միայնակ կրի դրանց բեռը»,- ասել է նա Կոնգրեսում ունեցած ելույթում՝ գործընկերներին կոչ անելով պաշտպանել համատեղ արժեքները։

«Անկախ մեր տարաձայնություններից, անկախ մեր անհամաձայնություններից, մենք միասնական ենք ժողովրդավարությունը պահպանելու մեր հանձնառության մեջ», – օրենսդիրներին ասել է միապետը։

Մեծ Բրիտանիայից Ամերիկայի անկախության 250-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կոնգրեսում ելույթ ունենալիս Չարլզը շեշտել է երկու երկրների պատմական կապերը՝ ասելով, որ նրանց գործընկերությունը «ծնվել է վեճից, բայց դրանից պակաս ամուր չէ»։

«Ամբողջ սրտով աղոթում եմ, որ մեր դաշինքը շարունակի պաշտպանել մեր ընդհանուր արժեքները… և որ մենք անտեսենք ավելի ու ավելի ներփակ դառնալու կոչերը»,- հավելել է նա։

Չարլզ III-ն  ասել է, որ «անզիջելի վճռականություն է անհրաժեշտ Ուկրաինայի և նրա քաջարի ժողովրդի պաշտպանության համար՝ իսկապես արդար և երկարատև խաղաղություն ապահովելու համար»։

 

Նախագահ Դոնալդ Թրամփը, որը չորս օր հյուրընկալում էր թագավորական զույգին, ավելի վաղ Մեծ Բրիտանիային գովաբանել էր որպես Ամերիկայի ամենամոտ դաշնակից՝ Սպիտակ տանը Չարլզին և թագուհի Կամիլային ընդունելով պետական ​​այցով, որը ստվերված էր Իրանի հակամարտության շուրջ լարվածությամբ։

«Մեր անկախությունը նվաճելուց ի վեր ամերիկացիները բրիտանացիներից ավելի մտերիմ ընկերներ չեն ունեցել», – ասել է Թրամփը հանդիսավոր ընդունելության ժամանակ։

Օգտագործելով Ուինսթոն Չերչիլի արտահայտությունը՝ նա բարձր է գնահատել «հատուկ հարաբերությունները» և գովաբանել Մեծ Բրիտանիայի զինված ուժերը՝ ասելով, որ երկու երկրները «միասին ավելի լավ են կռվել», քան որևէ այլ երկիր։

ԱՄՆ նախագահը ջերմ տոնով կատակել է  շոտլանդական ծագումով իր մոր մասին, որը «սիրահարված է Չարլզին» և գովաբանել թագավորական ընտանիքը։

«Դա իսկապես լավ հանդիպում էր։ Նա ֆանտաստիկ մարդ է։ Նրանք անհավանական մարդիկ են, և դա իսկական պատիվ է», – լրագրողներին ասել է Թրամփը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի