Կարմիր անձնագիր՝ առանց Արարատի․ ինչ կտա այն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 12:58
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 12:56
Սևանի ափին քանդվել է 238 ապօրինի շինություն․ դրանց թվում են նախկին պաշտոնյաների և գործարարների կառույցները
03.11.2026 | 12:45
Կենտրոնական բանկը բարձրացրել է քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 7%
03.11.2026 | 12:34
Կոնկրետ տեղեկություն չունեմ․ Լիլիթ Մակունցը` Փաշինյան-Պուտին հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 12:26
Ռուսական հարվածներ Ուկրաինայի տարբեր շրջաններին․ Խարկովում 73 մարդ է տուժել, հարյուրավոր բնակավայրեր մնացել են առանց էլեկտրականության
03.11.2026 | 12:18
Աշխարհի նախկին առաջին ռակետ Վինուս Ուիլյամսը 17-րդ անընդմեջ պարտությունն է կրել
03.11.2026 | 12:10
Փաշինյանը դատի է տվել «Իրավունք թերթ»-ին // ՌԴ-ն կստանա ԱՊՀ պարտապանների ֆինանսական տվյալները․ ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 12:03
Ռուբինյանը Մեքսիկայի դեսպանի հետ քննարկել է երկկողմ համագործակցության ընդլայնման հարցեր
03.11.2026 | 11:55
«Վարչաբենդ»-ի թմբկահարը որքա՞ն հոնորար է ստացել․ Էդգար Ղազարյանը՝ Լիլիթ Մակունցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:42
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ կտա տեղեկություններ ստանալ ԱՊՀ երկրներում՝ նաև ՀՀ-ում, ՌԴ քաղաքացի պարտապանների մասին
03.11.2026 | 11:33
Ձեր հարցն ընդհանրապես տեղին չէ․ նախարարը՝ Ղազարյանի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին հարցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 11:23
Լիլիթ Մակունցի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 11:22
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին․ վիրավորվել է երկու աշխատակից
03.11.2026 | 11:20
Հայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներով
03.11.2026 | 11:14
Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն՝ հանրային մասնակցությունը սահմանափակող դատական հայցերից պաշտպանվելու համար․ Մանասյան
Բոլորը

Այս տարվա աշնանից Հայաստանում կենսաչափական նոր անձնագիրը կունենա կարմիր երանգ․ ինչո՞ւ հենց կարմիր․ վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Եվրոպական միության երկրներում այն ամենատարածվածներից է։

Ուշագրավ մի փաստ․ էջերից մեկում պատկերված է Խոր Վիրապ վանական համալիրը, բայց այնպիսի ռակուրսից, որ կադրում արտացոլված չլինի Արարատը։ Փոխարենը անձնագրում տեղ է գտել Արագած լեռան պատկերը։

Անձնական տվյալների էջը լինելու է ուղղահայաց, երրորդ էջում մաշտոցյան այբուբենն է, զարդանախշերում օգտագործվել են մեր դրոշի գույները։ Էջերում պատկերված է նաև Էջմիածնի Մայր տաճարը՝ որպես քրիստոնեության ընդունման խորհրդանիշ, որին հաջորդում են ժամանակակից պետականության սիմվոլները՝ Կառավարության շենքից մինչև Ազգային ժողով։

Փաշինյանի խոսքով՝ անձնագրերի ներդրմանը զուգահեռ սահմանային անցման կետերում կներդրվի առանց մարդկային կոնտակտի անցման մոդելը, ինչը կհեշտացնի սահմանի հատումը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն էլ ասում է, որ նոր ենթակառուցվածքը կնպաստի Եվրոպական միության հետ վիզաների ազատականացման գործընթացին, և մեր քաղաքացիները կկարողանան, այսպես ասած, ավելի արժանապատիվ ճամփորդել։