Իրավիճակը Մալիում․ մահացել է պաշտպանության նախարարը, երկրում թեժ մարտեր են

Լուրեր

26.10.2026 | 14:02
Շիրակի մարզի բնակիչներից մեկի գոմում և խորդանոցում մոտ 1 կգ մարիխուանա է հայտնաբերվել
26.10.2026 | 14:02
ԱՄՆ-ն Վիկտոր Օրբանի թեկնածությունն առաջարկում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում․ WSJ
26.10.2026 | 13:52
Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենը կայցելի Հայաստան
26.10.2026 | 13:45
Հնաբերդում կասեցվել է գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
26.10.2026 | 13:37
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը, Սլավիկ Գալստյանը և Գևորգ Թադևոսյանը դուրս եկան կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:36
Նիդերլանդների ԱԳ նախարարն Ադրբեջանից հետո Հայաստան կայցելի
26.10.2026 | 13:34
Եկեղեցու հարցերով ԱԺ քննիչ հանձնաժողովի առաջին նիստը՝ ՈՒՂԻՂ
26.10.2026 | 13:29
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երեխաներից մեկին կվիրահատեն. Ավանեսյան
26.10.2026 | 13:25
Հերի՛ք եղավ, կյանքներս կերան, թող գնան «սև ցուցակ», խզե՛լ պայմանագիրը․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 13:16
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեին․ կան վիրավորներ
26.10.2026 | 13:08
Ալեն Սիմոնյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
26.10.2026 | 13:02
Տավուշում մոլորվելու հետևանքով ՀՀ տարածք անցած Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է Ադրբեջան․ ԱԱԾ
26.10.2026 | 12:54
ԱՄՆ-ն 3,5 մլն դոլար է ներդրել Հայաստանի սահմանային անվտանգության համակարգում․ ծրագիրը կնպաստի նաև ԹՐԻՓՓ-ի իրականացմանը
26.10.2026 | 12:46
Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է բողոքի ցույցերի նոր ալիքի մեկնարկի մասին
26.10.2026 | 12:37
Վորոոնեժին Ուկրաինայի հարվածների հետևանքով 2 մարդ զոհվել է, 17-ը՝ վիրավորվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մալիում տուարեգ ապստամբները՝ դաշնակցելով «Ալ-Քաիդայի» հետ կապված «Իսլամի և մուսուլմանների աջակցության խմբի» (JNIM) ջիհադիստների հետ, վերջին տարիների ընթացքում ամենախոշոր հարձակումներն են իրականացրել երկրում իշխող ռազմական խունտայի ուժերի դեմ։ Կիրակի՝ ապրիլի 26-ին, մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին Մալիի պաշտպանության նախարար Սադիո Կամարայի մահվան մասին, որը համարվում էր Ռուսաստանի կարևոր դաշնակիցներից մեկը։ AFP գործակալության տվյալներով՝ հղում անելով Կամարայի ընտանիքին և կառավարության աղբյուրներին, նախարարը, նրա երկրորդ կինը և երկու թոռները զոհվել են Կատիում (Բամակոյի արվարձան), նրա նստավայրի մոտ տեղի ունեցած ավտոմեքենայի պայթյունի հետևանքով։ Կատին համարվում է իշխող ռազմական խունտայի հենակետը, փոխանցում է DW-ն։

Ապրիլի 25-ին սկսված բախումները շարունակվում են երկրի բազմաթիվ շրջաններում, այդ թվում՝ Գաո, Սևարե և Կիդալ քաղաքներում՝ երկրի հարավում և հարավ-արևելքում, չնայած խունտայի հայտարարություններին, թե իրավիճակը վերահսկվում է։

Տուարեգների «Ազավադի ազատագրման ճակատ» (FLA) ապստամբական խմբավորումը ապրիլի 25-ին հայտարարեց Կիդալ քաղաքի գրավման մասին՝ այն նախկինում իրենց հենակետն էր, որը 2023-ից անցել էր կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Ապրիլի 26-ին տուարեգները հայտարարեցին ռուս վարձկանների հետ «համաձայնության» մասին, ըստ որի՝ Մալիի բանակը և նրան աջակցող «Աֆրիկյան կորպուսի» ռուսական ուժերը կարող են լքել Կիդալի շրջանի պաշարված ճամբարը։

Սակայն «Աֆրիկյան կորպուսի» հետ կապված Telegram-յան ալիքները չեն մեկնաբանում քաղաքից հնարավոր դուրսբերումը։ Վերջին մեկ օրվա մարտական ամփոփագրում նշվում է միայն, որ Կիդալում մի քանի առաջապահ դիրքեր «էվակուացվել են», իսկ ստորաբաժանումների մի մասը վերախմբավորվելով նահանջել է բնակավայրի ներսում ավելի շահավետ դիրքեր։

Մալիում ջիհադիստների և տուարեգների համակարգված հարձակումները դատապարտվել են Եվրամիությունում և ՄԱԿ-ում։ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ ԵՄ-ն հաստատակամ է ահաբեկչության դեմ պայքարում և հավատարիմ է Մալիում ու ամբողջ Սահելի տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նույնպես դատապարտել է բռնության գործողությունները՝ կոչ անելով միջազգային համակարգված աջակցություն ցուցաբերել՝ Սահելում բռնի ծայրահեղականության և ահաբեկչության սպառնալիքին դիմակայելու համար։

2021 թվականի հեղաշրջումից հետո Մալիում իշխանությունը գտնվում է ռազմական խունտայի ձեռքում՝ անցումային նախագահ Ասիմի Գոյտայի գլխավորությամբ։ Նոր իշխանությունները սերտ կապեր են հաստատել Ռուսաստանի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հետ, որի մարտիկներին Մալիում անվանում էին «ռազմական խորհրդատուներ»։ 2025 թվականի հունիսին «Վագները» հայտարարեց Մալիից դուրս գալու մասին, և նրանց փոխարինեց Ռուսաստանի պաշտպանության նախարարության «Աֆրիկյան կորպուսը»։ Ռուս վարձկանները Մալիում բազմիցս մեղադրվել են խաղաղ բնակիչների սպանությունների համար։