Վարազդատ Լալայանը Հայաստանի երրորդ ոսկե մեդալը նվաճեց ծանրամարտի ԵԱ-ում

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Վարազդատ Լալայանը երրորդ տարին անընդմեջ դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն։

Վրաստանի Բաթումի քաղաքում ավարտված Եվրոպայի առաջնության գերծանր քաշային կարգում (+110 կգ) Հայաստանի ներկայացուցիչը հաղթեց մեծ առավելությամբ։ Երկամարտում Լալայանը գրանցեց 451 կգ (210+241) արդյունք ու 26 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Դանիիլ Վագաիցևին։

26-ամյա հայ ծանրորդը ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում ու հրում վարժություններում։

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Վարազդատ Լալայանը կարիերայի 6-րդ մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնություններում։ 2021-ին նա դարձել էր բրոնզե մեդալակիր, 2022-ին ու 2023-ին՝ արծաթե մեդալակիր, իսկ 2024-ին ու 2025-ին՝ չեմպիոն։

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում մրցելույթն ավարտեց երկամարտի 8 մեդալով՝ 3 ոսկե, 4 արծաթե, 1 բրոնզե։ Ավելի վաղ Էմմա Պողոսյանը (60 կգ) և Գարիկ Կարապետյանը (110 կգ) նվաճել էին Եվրոպայի չեմպիոնի կոչումը, Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Գառնիկ Չոլաքյանը (60 կգ), Գոռ Սահակյանը (71 կգ) և Արա Աղանյանը (94 կգ), իսկ Մարտին Պողոսյանը (71 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։

Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցեց 16 ծանրորդով՝ 8-ական տղամարդկանց ու կանանց պայքարում։