Իշխանությունն ուրանում է Հայոց ցեղասպանությունը. Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմամբ, իշխանությունը ոչ թե ուղիղ ասում է՝ «ցեղասպանություն չի եղել», այլ կասկածի տակ դնելով փաստերը և զոհերի թիվը, իրականացնում է ուրացման քաղաքականություն։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Մարուքյանն ասաց, որ մեր ինքնությունը ոչնչացնելու դեմ որևէ դիվանագիտական գործիք գործող իշխանությունը չի օգտագործում։

«Հարցը այն մասին է, որ մենք ունենք պատմություն, ունենք վատ ժառանգություն՝ ցեղասպանության տեսքով, և այս վատ ժառանգությունը մեզ զգոն է պահում, որ մենք լինենք ուշադիր մեր հարևան երկրների հետ։ Իրենք աղավաղում են, մանիպուլյացնում են, բերում մտցնում են մի դաշտ, որ այդ դաշտում անպայման պետք է մանիպուլյացիայի տեսքով սա օգտագործել և ունենք այն, ինչ ունենք, այսինքն՝ արդարացնել Հայաստանում այսօրվա ուրացության խոսույթը՝ մանիպուլացնելով, որ իբր ով որ ազգային որևէ բան ասում է, ուրեմն պատերազմ է ուզում»,- ասաց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։