Հայաստանը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 21:09
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 20։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է 35 ահազանգ
25.10.2026 | 20:57
Նախնական արդյունքները՝ Ստեփանավանի բնակավայրերից
25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանը տարածքային նկրտում չունի տարածաշրջանային որևէ երկրի հանդեպ։ Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Նարեկ Կարապետյանը։

«Հայոց Ցեղասպանության ճանաչումը և տարածքային նկրտումները երկու տարբեր բաներ են։ Մեզ պետք է Հայոց Ցեղասպանության ճանաչումը՝ որպես արդարության վերականգնում։ Հայաստանի Հանրապետությունը չունի տարածքային նկրտում հարևան որևէ երկրի նկատմամբ։ Արևմտյան Հայաստանը մեր հայրենիքն է, բայց Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ տարածքային նկրտում։ Արցախը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, անկախ միավոր է միշտ եղել և Հայաստանի մաս չի կազմել»,- ասաց նա։

Միաժամանակ Նարեկ Կարապետյանը նշել է, որ իրենց թիմի նպատակն է այս պահին ապահովել արցախահայերի՝ իրենց հայրենիք անվտանգ վերադառնալու իրավունքը։

«Մեզ պետք է ունենալ ուժեղ երկիր, որպեսզի այս տարածաշրջանում՝ բազմաթիվ քամիներով անցնող բարդ տարածաշրջանում, մենք կարողանանք երկարաժամկետ լինել գործոն»,- ընդգծեց Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։