Իրանի աքսորյալ թագաժառանգ Ռեզա Փահլավիի վրա Բեռլինում կարմիր հեղուկ են ցողել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.10.2026 | 18:50
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
Բոլորը

Իրանի վերջին շահի աքսորյալ որդու՝ Ռեզա Փահլավիի վրա Գերմանիա կատարած այցի ժամանակ կարմիր ներկ են ցողել, երբ մի ակտիվիստ նրան հակադարձել է Իրանի պատերազմի վերաբերյալ նրա դիրքորոշման համար։ Բեռլինի կենտրոնում մամուլի ասուլիսից հետո անվտանգության աշխատակիցների հետ սպասող մեքենային մոտենալիս ակտիվիստը կարմիր հեղուկ է ցողել Փահլավիի վրա։

Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին, Փահլավին նստել է իրեն սպասող մեքենան և հեռացել։

«Եթե կարծում եք, որ կարող եք հաշտվել այս ռեժիմի հետ, չարաչար սխալվում եք։ Եվրոպան կանգնած է ընտրության առաջ՝ մեզ բոլորիս վտանգող մեռնող ռեժիմի և ազատ Իրանի միջև։ Ռեժիմը երբեք այսքան փխրուն չի եղել, որքան հիմա է։ Այն վիրավոր գազան է»,- ասել է նա Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Փահլավիի խոսքով՝ Իրանի ներկայիս առաջնորդների մեջ պրագմատիկներ կամ բարեփոխիչներ չկան, նրանք պարզապես «ռեժիմի տարբեր դեմքերն» են։ Պնդելով, որ վերջին երկու շաբաթների ընթացքում Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել 19 քաղբանտարկյալների, նա հարց է բարձրացրել՝ «ազատ աշխարհն ինչ-որ բան կանի՞, թե՞ լուռ կդիտի կոտորածը»։

Նախկին թագաժառանգն իրեն ներկայացրել է որպես մեկը, որը կարող է առաջնորդել ժողովրդավարական անցումը, եթե Իրանի ղեկավարությունը տապալվի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի