Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից․ Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ

Լուրեր

26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
Բոլորը

Երևանում ապրիլի 25-ին կկայանա Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին կմասնակցի շուրջ 500 մարզիկ 30 երկրից։

Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ, շիհան Անդրանիկ Հակոբյանը խոսել է մրցաշարի սպասելիքներից։

«Հայաստանում երեք անգամ հաջողությամբ անցկացրել ենք Եվրոպայի առաջնություն՝ 2011, 2018 և 2023 թվականներին։ Աշխարհի գավաթի խաղարկություն անցկացնելու մտադրություն վաղուց ունեինք, բայց միջազգային ֆեդերացիան այս տարի մեզ տվեց նման լայնամասշտաբ միջոցառում կազմակերպելու հնարավորություն։ Հսկայական աշխատանք է տարվել ու արվում, փուլ առ փուլ շարժվում ենք առաջ։ Իրենց մասնակցությունը հաստատել են 30 երկրներ, սակայն ցանկը կարող է ավելանալ ևս երկուսով։ Մեդալների համար պայքարելու է շուրջ 500 մարզիկ։ Բացի այդ, Երևան են ժամանելու Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիքթլը և Կիոկուշինի համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։ Դա շատ կարևոր գործոն է։ Համոզված եմ, որ ծրագրվելու է հետագայում այլ խոշոր մրցաշարերի անցկացում Հայաստանում։

Մեծ ակնկալիքներ ունենք աշխարհի գավաթից։ Վիճարկվելու է մեդալների 46 հավաքածու։ Մեր մարզիկները լավ են պատրաստվել և կարող են նվաճել շուրջ 15 մեդալ։

Կարծում եմ՝ նմանատիպ մրցաշարերը շատ կարևոր են նաև ոչ մարզական առումով։ Հայաստան են ժամանելու բազմաթիվ մարդիկ, ովքեր երբեք չեն եղել մեր երկրում։ Սա լավ հնարավորություն է նրանց մեր մշակութային ժառանգությանն ու պատմությանը ծանոթացնելու համար և նպաստելու Հայաստանում զբոսաշրջության աճին»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Աշխարհի գավաթն անցկացվելու է «Գազպրոմ Արմենիա» մարզահամալիրում։ Մրցաշարի բացման արարողությունը կմեկնարկի ժամը 10։30-ին, իսկ եզրափակիչ մենամարտերը՝ 18։00-ից։