Սլովակիան հաստատել է «Դրուժբա»-ով նավթի մատակարարումների վերսկսումը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը հաստատել է, որ լույս ապրիլի 23-ի գիշերը վերսկսել է ռուսական հում նավթի ստացումը «Դրուժբա» խողովակաշարով, գրում է Current time-ը։

Երկու օր առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Կիևը վերանորոգել է խողովակաշարի այն հատվածը, որը վնասվել էր հունվարին ռուսական հրետակոծության հետևանքով, որի հետևանքով մատակարարումները մի քանի ամսով դադարեցվել էին։ Սա, իր հերթին, դիվանագիտական ​​վեճի պատճառ էր դարձել Սլովակիայի, Հունգարիայի և Ուկրաինայի միջև։

Սլովակիան և Հունգարիան շարունակում են կախված լինել ռուսական նավթից ու գազից և փորձում են պահպանել մատակարարումները՝ չնայած ԵՄ ջանքերին՝ դադարեցնելու ռուսական էներգակիրների ներմուծումը 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի վրա Ռուսաստանի լայնածավալ ներխուժումից հետո։

Բուդապեշտը և Բրատիսլավան Կիևին մեղադրում էին «Դրուժբա» խողովակաշարի ուկրաինական հատվածի վերանորոգման աշխատանքները ձգձգելու մեջ։ Վերանորոգման ավարտը հաստատելուց հետո Զելենսկին կոչ արեց Բրյուսելին ապասառեցնել Կիևին տրամադրված 90 միլիարդ եվրոյի եվրոպական վարկը, որը Հունգարիան արգելափակել էր։ Նա նաև ընդգծել էր  Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի վրա պատժամիջոցների ճնշումը պահպանելու և Եվրոպա էներգամատակարարման հետագա դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատելու կարևորությունը։

«Դրուժբա» խողովակաշարով մատակարարումների վերսկսումից հետո Բուդապեշտը հանել է Ուկրաինային հետագա ֆինանսական օգնության վերաբերյալ իր վետոն։ Այս վերջին որոշումները հայտարարվել են Հունգարիայում վերջերս կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությունը, որը համարվում է Կրեմլին ամենամոտ եվրոպացի քաղաքական գործիչներից մեկը, պարտություն կրեց։

Հինգշաբթի Ուկրաինայի նախագահն անձամբ կմասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին, որտեղ, ինչպես սպասվում է, վերջնական որոշում կկայացվի երկրին բազմամիլիարդ դոլարանոց վարկ տրամադրելու վերաբերյալ։ Մինչև վերջերս հրապարակայնորեն հայտարարվում էր, որ Վլադիմիր Զելենսկին հեռակա կարգով կմասնակցի այս հանդիպմանը։

Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովը կլինի ոչ պաշտոնական և առաջին նման միջոցառումը Եվրոպական խորհրդում Կիպրոսի վեցամսյա նախագահության ընթացքում։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, չնայած պաշտոնապես դեռ  մնում է կառավարության ղեկավար, չի մասնակցի գագաթնաժողովին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի