Ծանրամարտի ԵԱ. Անդրանիկ Կարապետյանը` բրոնզե մեդալակիր, Ռաֆիկ Հարությունյանը 7-րդն է

Լուրեր

26.10.2026 | 19:50
ՀՀ նախագահի և արքայազն Աբդուլազիզ բին Թալալի հովանու ներքո և մասնակցությամբ Երևանում կկայանա 1 մլն դոլար մրցանակային ֆոնդով Արքայազն Թալալի միջազգային մրցանակաբաշխությունը
26.10.2026 | 19:41
Դատական հայց է ներկայացվել Anthropic-ի դեմ․ այն մեղադրվում է Էլվիս Փրեսլիի երգերն ԱԲ ուսուցման համար օգտագործելու մեջ
26.10.2026 | 19:30
ՔՊ-ն պարտվեց պրոՔՊ-ին․ Ստեփանավանի ընտրապայքարի բոլոր երանգները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 19:24
Փարիզում կնշվեն Հրաչյա Աճառյանի ծննդյան 150 և Երևանի Հանրապետության հրապարակի 100-ամյակները
26.10.2026 | 19:11
«Յանդեքս»-ը ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո իր երեք գերհամակարգիչները նոր վայր է տեղափոխել
26.10.2026 | 18:55
Ռուսական պատժամիջոցները «շրջանցել» են ՀՀ թիվ 1 հարկատուին․ ովքեր են առաջատար տասնյակում 
26.10.2026 | 18:46
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը պարտվեց եզրափակիչում
26.10.2026 | 18:38
Միրզոյանն ու Կոպմանը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգն ու տնտեսական կապերի խորացումը
26.10.2026 | 18:27
Պրահայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել՝ ընդդեմ հանրային լրատվամիջոցների վճարները վերացնելու ծրագրերի
26.10.2026 | 18:19
Արման Ծառուկյանը ներկա է եղել «Էլ կլասիկոյին», հանդիպել է «Բարսելոնայի» նախագահի հետ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
26.10.2026 | 18:14
Մամիկոն Ասլանյանը մի դրվագով արդարացվել է, մյուս հոդվածների վրա կիրառվել է վաղեմության ժամկետ և կարճվել
26.10.2026 | 18:12
Դատարանից կալանավոր է փախել // Պեսկովը՝ տարածքային փոխզիջումների մասին․ ԼՈՒՐԵՐ
26.10.2026 | 18:11
27 կադրային փոփոխություն` Դատախազությունում
26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
Բոլորը

Հայաստանի ներկայացուցիչ Ռաֆիկ Հարությունյանը (88 կգ) չկարողացավ մեդալ նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում։

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվող ԵԱ-ում 25-ամյա ծանրորդը երկամարտում գրանցեց 355 կգ (160+195) արդյունք ու գրավեց 7-րդ տեղը։

88 կգ քաշային կարգի մրցմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի նախկին անդամ, այժմ Բոսնիա և Հերցեգովինան ներկայացնող Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտի 361 կգ (167+194) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։

Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց մոլդովացի Մարին Ռոբուն, որը երկամարտում գրանցեց 373 կգ (173+200): Արծաթե մեդալակիր դարձավ վրացի Զուրաբ Մսխալաձեն 363 կգ (163+200) արդյունքով:

Հիշեցնենք, որ Ռաֆիկ Հարությունյանը մեդալակիր էր դարձել Եվրոպայի նախորդ չորս առաջնություններում։ 2022-ին նա դարձել էր Եվրոպայի չեմպիոն, 2023-ին ու 2024-ին՝ բրոնզե մեդալակիր, իսկ 2025-ին՝ փոխչեմպիոն։

Եվրոպայի առաջնությունում Հայաստանը երկամարտում ունի 4 մեդալ։ Ավելի վաղ Եվրոպայի փոխչեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (58 կգ), Գառնիկ Չոլաքյանը (60 կգ) և Գոռ Սահակյանը (71 կգ), իսկ Մարտին Պողոսյանը (71 կգ) արժանացել էր բրոնզե մեդալի։ Հայաստանի հավաքականը ԵԱ-ին մասնակցում է 16 ծանրորդով՝ 8-ական տղամարդկանց ու կանանց պայքարում։