Տուապսեի նավթային տերմինալի հրդեհը երրորդ օրն է՝ շարունակվում է. այն սպառնում է վերածվել բնապահպանական աղետի

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Տուապսեի նավթային տերմինալում հրդեհը շարունակվում է արդեն երեք օր՝ աղտոտելով օդը, ծովը և գետը: Բնապահպանները զգուշացնում են թթվային անձրևների և տարածաշրջանի համար երկարաժամկետ հետևանքների մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը խորհուրդ է տվել Տուապսեի բնակիչներին մնալ տանը, փակ պահել պատուհանները: Ռոսպոտրեբնադզորը գրանցել է բենզոլի, քսիլոլի կոնցենտրացիաներ, որոնք գերազանցում են առավելագույն թույլատրելի մակարդակը երկու-երեք անգամ: Այս սահմանափակումները հիմնականում վերաբերում են Գրոզնեֆտի, Սորտիրովկայի և Զվյոզդնի միկրոշրջաններին, ինչպես նաև Կենտրոնական շրջանի որոշ հատվածներին:

Բնապահպան Եվգենի Վիտիշկոն հրդեհն անվանել է «վերջին ժամանակներում տարածաշրջանում տեղի ունեցած ամենամեծ բնապահպանական աղետը», որը կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի վրա մի քանի տարի շարունակ: Քիմիկոս Վիլ Միրզայանովն էլ զգուշացրել է, որ այրման հետևանքները պարունակում են պոլիարոմատիկ միացություններ, այդ թվում՝ քաղցկեղածին նյութեր, որոնք վտանգավոր են առողջության համար։

Հրդեհներից առաջացած մշուշը Ստավրոպոլ է հասել նախորդ օրը, իսկ ապրիլի 22-ին, ըստ բնապահպան Գեորգի Կավանոսյանի, այն հասել է Սոչի: Եվս մեկ բնապահպան, որը ցանկացել է անանուն մնալ, զգուշացրել է, որ վնասակար արտանետումների մի մասը կարող է թափվել թթվային անձրևի տեսքով. Տուապսեի բնակիչներն արդեն հայտնել են փողոցներում յուղոտ թաղանթով և սև մասնիկներով տեղումների մասին:

Ապրիլի 20-ին Սև ծովում՝ Տուապսե նավահանգստի մոտ, հայտնաբերվել էր շուրջ 10,000 քառակուսի մետր մակերեսով նավթային հետք։ Իշխանություններն արգելապատնեշներ և վեց նավ են տեղակայել՝ թափված նավթը մաքրելու համար։ Նմանատիպ աշխատանքներ են ընթանում Տուապսե գետի գետաբերանում, որը նույնպես տուժել է նավթի հոսքից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի