Ինչի՞ ա դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

«Ինչու՞ է մեզ այդքան դժվար խոստովանել, որ մենք ինչ-որ բան չգիտենք։ Չեմ հասկանում՝ ինչու՞ է այդքան դժվար։ Հա՛, ես հասկանում եմ նաև այն պատճառով, որ երբ որ մենք խոստովանենք, ասենք, օրինակ, երկրի վարչապետը կամ նախարարը խոստովանի, որ ինչ-որ բան չգիտի, 100 տեղից կասեն՝ արա՛, այս ինչ խայտառակություն է, բա ո՞նց ինչ-որ բան չգիտի, բա այդ ո՞նց է այնտեղ նստած։ Չէ՞ որ այնտեղ նստած նախկինում բոլորը ամեն ինչ իմացել են։ Ասենք՝ Պլուտարքոսի հայացքով գնացել-եկել են, որովհետև իրենք ամեն ինչ գիտեն»,- այսօր կառավարության նիստի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Չի՛ կարող երկրում լինել զարգացում, ընդհակառակը՝ մենք այսօր այս կետին ենք, որովհետև մենք անընդհատ խոստովանել ենք… մենք Սոկրատեսի հետևորդն ենք։ Մենք… Պլուտարքոսը թող ների ինձ, որովհետև Պլուտարքոսն էլ իմաստուն մարդ է եղել … Մենք գիտենք, որ ոչինչ չգիտենք։ Եվ պետք է գնալ այս տրամաբանության մեջ։ Եվ ես ուզում եմ այն մարդը, որը ամեն ինչ գիտի, հայտարարագրի, որ ինքը ամեն ինչ գիտի։ Բայց բոլորին ակնհայտ է, որ չկա որևէ մեկը, որ ամեն ինչ գիտի։ Դժվար է խոստովանել, որ մենք ինչ-որ մի բան չգիտենք։

Սրա համար է, որ կրթությունը մեզ համար ռազմավարությունների ռազմավարությունն է, որովհետև կրթությունը սկսվում է նրանից, որ դու հասկանում ես, որ դու ինչ-որ բան չգիտես»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։