Իսրայելը Լիբանանի հետ «լուրջ տարաձայնություններ» չունի. Իսրայելի ԱԳ նախարար

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը կոչ է արել Բեյրութին համագործակցել Իսրայելի հետ՝ Լիբանանում Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահի» դեմ պայքարելու համար։ Իսրայելի 78-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ դիվանագետների հետ զրույցում Սաարն ասել է, որ Իսրայելը «լուրջ տարաձայնություններ» չունի Լիբանանի հետ, սակայն «Հըզբոլլահը» շարունակում է խոչընդոտ հանդիսանալ երկու երկրների միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման համար։

«Ինչպես այն սպառնում է Իսրայելի անվտանգությանը, այն վնասում է նաև Լիբանանի ինքնիշխանությանն ու սպառնում նրա ապագային»,- ասել է պաշտոնյան։

Սպասվում է, որ Իսրայելը և Լիբանանը հինգշաբթի բանակցություններ կվարեն Վաշինգտոնում՝ անցյալ ուրբաթ ուժի մեջ մտած 10-օրյա հրադադարի շուրջ համաձայնությունից հետո, այդ թվում՝ «Հըզբոլլահի» հետ։ Հրադադարի ֆոնին՝ «Հըզբոլլահը» և Իսրայելը փոխանակվել են կրակով։

«Մենք պատմական որոշում կայացրինք՝ ավելի քան 40 տարի անց ուղղակիորեն բանակցել Լիբանանի հետ։ Վաղը Վաշինգտոնում կվերսկսվեն Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները։ Ես կոչ եմ անում Լիբանանի կառավարությանը՝ եկեք միասին աշխատենք այն ահաբեկչական պետության դեմ, որը «Հըզբոլլահը» կառուցել է ձեր տարածքում։ Այս համագործակցությունն ավելի շատ անհրաժեշտ է ձեզ, քան մեզ։ Այն պահանջում է բարոյական պարզություն և ռիսկի դիմելու քաջություն։ Սակայն ձեզ և մեզ համար խաղաղ ապագա ապահովելու իրական այլընտրանք չկա»,- ասել է Սաարը։

Լիբանանը մարտի սկզբին ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ, երբ «Հըզբոլլահը» հրթիռներ արձակեց Իսրայելի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության։ Այնուհետև Իսրայելն ավիահարվածներ հասցրեց Լիբանանին և ցամաքային գործողություն սկսեց։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի