ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինայի համար վարկը և ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

ԵՄ անդամ պետությունների դեսպանները հաստատել են Ուկրաինայի համար 90 միլիարդ եվրոյի վարկը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը, մեկնարկել է պաշտոնական գրավոր ընթացակարգը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությունը ԵՄ Խորհրդի քվեարկությունից հետո, գրում է Current time-ը։

ԵՄ-ն համաձայնել էր 2026-2027 թվականների համար Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի աջակցության վարկ դեռևս 2025 թվականի դեկտեմբերին, առաջին տրանշը պետք է փոխանցվեր ապրիլի սկզբին։ Սակայն մարտին ԵՄ առաջնորդները վերջնականապես չհաստատեցին վարկի հաստատումը. այն արգելափակվել էր  Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից, որը ռուսամետ դիրքորոշում ուներ։ Օրբանը վերջերս պարտվել է խորհրդարանական ընտրություններում Պետեր Մագյարին. Հունգարիայի նոր առաջնորդը խոստացել է չարգելափակել Կիևին տրամադրվող վարկը։

«Այսօր ԵՄ դեսպանների օրակարգում ներառվել և հաստատվել են ինչպես Ուկրաինային տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը, այնպես էլ ՌԴ-ի դեմ 20-րդ պատժամիջոցների փաթեթը։ Դրանք այժմ կանցնեն գրավոր ընթացակարգ՝ Ռադայի կողմից վերջնական հաստատման համար»,- Բրյուսելում քվեարկությունից հետո հայտարարել է Կիպրոսի ներկայացուցիչը։

Գրավոր հաստատման ընթացակարգը, ինչպես սպասվում է, կավարտվի արդեն ապրիլի 23-ին։

Նախորդ օրը եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու հարցը շուտով կլուծվի։ Նա նշել էր այս գործընթացում «նոր խթանի» մասին Հունգարիայում կայացած ընտրություններից հետո։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 21-ին նույնպես հայտարարել էր, որ ակնկալում է, որ Ուկրաինային խոստացված վարկը շուտով կտրամադրվի, քանի որ Կիևն ավարտել է «Դրուժբա» նավթամուղի վերանորոգումը, ինչը թույլ է տվել վերսկսել դրա գործունեությունը։

Մագյարը նշել էր, որ կհանի Օրբանի վետոն Կիևին տրամադրվող վարկի հետ կապված, սակայն ասել էր, որ Հունգարիան ֆինանսապես պատասխանատու չի լինի վարկի համար և դեմ է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցությանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի