Երկաթուղու կոնցեսիայի փոխանցման մասին Երևանի հայտարարությունները տարօրինակ են. ՌԴ ԱԽ

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կառավարման կոնցեսիան զիջելու անհրաժեշտության մասին Երևանի հայտարարությունները տարօրինակ են հնչում։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հայկական կողմի հայտարարությունները, թե, իբր, «Հարավկովկասյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի կողմից հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը «որոշակի մրցակցային կորուստներ է ստեղծում» հանրապետության համար, և այդ կոնցեսիոն կառավարումը երրորդ երկրներին զիջելու առաջարկներն առնվազն տարօրինակ են թվում»,- ասել է նա։

Ըստ Շևցովի՝ պայմանագիրը կնքվել է հայկական կողմի համար առավել բարենպաստ պայմաններով։

«Նախնական գնահատականներով՝ պոտենցիալ կոնցեսիոն գնորդները պետք է վճարեն առնվազն 250 միլիոն դոլար իրավունքների գնման և փոխհատուցման համար, տարեկան շուրջ 40 միլիոն դոլար ծախսեն շահագործման ծախսերի վրա, 400 միլիոն դոլար ներդնեն՝ վնասված Իջևանի հատվածի վերականգնման, շուրջ 200 միլիոն դոլար՝ Վանաձոր-Ֆիոլետովո հատվածի, շուրջ 40 միլիոն դոլար՝ Թուրքիայի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ սահմանի հատվածների վերականգնման համար»,- նշել է նա։

Ըստ նրա՝ «Հայկական երկաթուղային ցանցում բեռնափոխադրումների ծավալները հաստատված չեն, դրանց աճի ներուժն անհասկանալի է, մինչդեռ ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում դրանք երաշխավորված կնվազեն»։

Սակայն, Շևցովի խոսքով, տեսությունը միշտ կարելի է փորձարկել գործնականում։ Հնարավոր է, որ արդյունքները գերազանցեն սպասումները, և ԵՏՄ-ից դուրս գալու դեպքում Հայաստանի սոցիալական և տնտեսական կորուստներն ավելի մեծ լինեն։

2025 թվականի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրել էր ռուս գործընկերներին արագ վերականգնել երկաթուղու այն հատվածները, որոնք տանում են դեպի Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահման (այդ հատվածներն անհրաժեշտ են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի երթուղի» տրանսպորտային նախագծի իրականացման համար)։

Մարտի սկզբին Հայաստանի վարչապետը հայտարարեց Ռուսաստանի հետ երկաթուղու կառավարումը մեկ այլ երկրի, օրինակ՝ Ղազախստանին, ԱՄԷ-ին կամ Կատարին փոխանցելու վերաբերյալ քննարկումների մասին։ Մարտի 26-ին Փաշինյանը հույս էր հայտնել, որ Ռուսաստանը և Հայաստանը կհամաձայնվեն կառավարումը փոխանցել ղազախ գործընկերներին, սակայն մինչ օրս ռուս գործընկերները չեն հաստատել այս տարբերակը։

«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և ՌԴ-ի միջև կա փոխադարձ ըմբռնում, և ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է… Բայց ՌԴ-ի գործընկերները դեռ չեն ասել՝ «Լավ, համաձայն ենք, եկեք տենց անենք»։ Քննարկումն այլ ռեժիմով է, բայց այդպիսի գաղափարներ կան քննարկվող։ Առաջնահերթություններ չկան, հարցը չի քննարկվում, թևածող կամ քայլող գաղափարներ կան»,- ասել էր Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի