ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգը

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլիի հետ հանդիպմանը քննարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգը։ Կողմերը կարևորել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման արդյունավետության բարձրացման և երկկողմ համագործակցության հետագա խորացման ուղղությամբ շարունակական երկխոսությունը։

«Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով դրա կարևորությունը եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ շեշտադրելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման արդյունավետության բարձրացման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։

Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը։ Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը և կարևորել շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը»,- ասված է հաղորդագրությունում։