Lufthansa-ն 20,000 չվերթ է չեղարկում՝ Հորմուզի նեղուցի շրջափակման ֆոնին ավիավառելիքի գների կրկնապատկման պատճառով

Լուրեր

25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
Բոլորը

Գերմանական Lufthansa ավիաընկերությունը մայիսից հոկտեմբեր ամիսների իր չվացուցակից հանում է 20,000 կարճ չվերթ, ինչը համաշխարհային ավիացիայի ամենամեծ կրճատումներից է, հայտնում է Financial Times-ը։ Միաժամանակ, հոլանդական KLM ավիափոխադրողը չեղարկել է առաջիկա ամսվա 160 չվերթ, գրում է The Insider-ը։

Lufthansa-ն երկուշաբթի օրվանից սկսել է չեղարկել օրական շուրջ 120 չվերթ և մինչև հոկտեմբերի կեսերը փակում է Մյունխենից և Ֆրանկֆուրտից ոչ շահավետ երթուղիները։ Որպես որոշման պատճառ ընկերությունը նշել է իրանական հակամարտության սկզբից ի վեր ավիավառելիքի գների կրկնապատկումը։ Ընկերության տվյալներով՝ չեղարկված 20,000 չվերթը կխնայի շուրջ 40,000 տոննա վառելիք։ Ամառային հստակ չվացուցակը կհրապարակվի ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին։

Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) տվյալներով՝ Եվրոպայում մնացել է շուրջ հինգ շաբաթվա ավիավառելիքի  պաշար։ Հորմուզի նեղուցի փակման ֆոնին աշխարհի ավիաընկերությունները կրճատում են երթուղիները կամ բարձրացնում տոմսերի գները։

Delta Air Lines-ն այս ամիս հայտարարեց ոչ շահութաբեր երթուղիների շուրջ 3,5%-ով կրճատման մասին՝ հույս ունենալով փոխհատուցել 1 միլիարդ դոլարի լրացուցիչ ծախսերը։ Ասիական ավիաընկերությունները՝ Cathay Pacific-ը, Air Asia X-ը և Air New Zealand-ը, նույնպես կրճատում են երթուղիները։ Աշխարհի ավիափոխադրողների մեծ մասը ներդրել է վառելիքի լրացուցիչ վճարներ կամ բարձրացրել տոմսերի գները։

Ապրիլի սկզբին ավիացիոն վառելիքի գինը մեկ տոննայի համար գերազանցում էր 1800 դոլարը, ինչը 120%-ով ավելին է նախաճգնաժամային մակարդակից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի