ՀՀ ԱԳ փոխնախարարը ESCAP-ի նստաշրջանում ներկայացրել է տարածաշրջանային համագործակցության առաջնահերթությունները

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 82-րդ նստաշրջանում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է Հայաստանի առաջնահերթությունները՝ շեշտելով տարածաշրջանային համագործակցության, հաղորդակցությունների վերաբացման, էներգետիկ անվտանգության և կենսաբազմազանության պաշտպանության կարևորությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր ելույթում կարևորել է տարածաշրջանային համագործակցությունը` որպես կայուն զարգացման ապահովման հիմք: Ընդգծվել է խաղաղության, դիմակայունության և փոխկապակցվածության ամրապնդման անհրաժեշտությունը, հատկապես կառուցվածքային սահմանափակումների բախվող երկրների համար: Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է նաև դեպի ծով ելք չունեցող երկրների արտաքին ցնցումների նկատմամբ խոցելիությունը նվազեցնելու և դեպի շուկաներ անխոչընդոտ մուտքի ապահովման անհրաժեշտությունը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկաների ուշադրությանն է հրավիրել այս տարի Հայաստանում հյուրընկալվող ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման հարցում ՀՀ նախագահության սկզբունքային մոտեցումներին ու տեսլականին: Այս առումով ընդգծվել է կենսաբազմազանության պաշտպանության առանցքային նշանակությունը պարենային անվտանգության, հանրային առողջապահության և տնտեսական կայունության ապահովման համար։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումներին՝ ընդգծելով, որ 2025թ. օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունները խթան են հանդիսացել տնտեսական համագործակցության և կայուն զարգացման առաջմղման համար՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ դրա սահմաններից դուրս։ Անդրադառնալով «ԹՐԻՓՓ» նախագծի իրականացմանը՝ ԱԳ նախարարի տեղակալը շեշտել է հարևան երկրների հետ գործուն տնտեսական կապերի հաստատման, հաղորդակցությունների վերականգնման և տրանսպորտային ուղիների վերաբացման կարևորությունը՝ տարածաշրջանային դիմակայունության ամրապնդման համար։

Անդրադառնալով տեխնոլոգիական նորարարությամբ, սոցիալ-տնտեսական և կլիմայական գործոններով պայմանավորված գլոբալ սրընթաց փոփոխություններին՝ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող համապարփակ բարեփոխումների գործընթացը՝ ուղղված էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, էներգաարդյունավետության բարձրացմանը և էներգախնայողության խթանմանը։ Այս համատեքստում կարևորվել է միջուկային էներգետիկայի, արևային էներգիայի և էլեկտրաէներգիայի կուտակման համակարգերի զարգացումը:

Ամփոփելով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի հաստատակամ հանձնառությունը՝ ուղղված միջազգային կազմակերպությունների և զարգացման գործընկերների հետ բազմակողմ համագործակցության խթանմանը և կայուն զարգացման ուղղությամբ շոշափելի արդյունքների ապահովմանը»,- ասվում է հաղորդագրությունում։