Թրամփը հայտարարել է` Իսրայելն իրեն չի համոզել Իրանի հետ պատերազմի մեջ մտնել

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​համոզել իրեն պատերազմ սկսել Իրանի հետ՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ԱՄՆ նախագահի որոշման վրա ազդեցության մասին լուրերից և աջակողմյան մեկնաբանների քննադատությունից հետո։

«Իսրայելը երբեք չի համոզել ինձ պատերազմ սկսել Իրանի հետ, հոկտեմբերի 7-ի արդյունքներն ամրապնդեցին իմ ողջ կյանքի կարծիքը, որ Իրանը երբեք չի կարող միջուկային զենք ունենալ»,- գրել է Թրամփը Truth Social-ում։

Նա նշել է, որ չի հավատում կեղծ մեկնաբաններին ու հարցումներին։ Ըստ Թրամփի՝ նրանց ասածի «90%-ը ստեր ու հորինված պատմություններ են, իսկ հարցումները կեղծված են, ինչպես կեղծված էին 2020 թվականի նախագահական ընտրությունները»։

«Ինչպես Վենեսուելայի արդյունքները, որոնց մասին լրատվամիջոցները չեն սիրում խոսել, այնպես էլ Իրանի արդյունքները զարմանալի կլինեն։ Եվ եթե Իրանի նոր առաջնորդները խելացի լինեն, Իրանը կարող է ունենալ հիանալի և բարգավաճ ապագա»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

The New York Times-ը բացահայտել էր Բենիամին Նեթանյահուի՝ Սպիտակ տան իրավիճակների սենյակում ունեցած ռիսկային ելույթի մանրամասները, որտեղ, ըստ պարբերականի, նրան հաջողվել է համոզել Թրամփին Իրանի հետ պատերազմի սրման հետ կապված մի շարք կանխատեսումների մեջ, որոնք մեծ մասամբ չիրականացան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի