Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 քաղաքացիներ կռվում են Ուկրաինայի դեմ՝ Ռուսաստանի ԶՈՒ կազմում

Լուրեր

26.10.2026 | 11:04
Զբաղվածության ապահովման ծրագիր. նոր հնարավորություններն ու փոփոխությունները. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 10:59
«Մեգամոլի» տարածքում գործած շուկայի սեփականատեր ընկերությունը պետությունն օտարել է գնահատված արժեքից շուրջ 146 մլն դրամով էժան․ քրեական վարույթ է նախաձեռնվել
26.10.2026 | 10:50
Այո՛, փաթեթը մշակվել է Աննա Հակոբյանի արշավի շրջանակներում․ ՆԳ նախարարը ներկայացրեց նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:46
Վուչիչը հայտարարել է Սերբիայի խորհրդարանական ընտրություններում պարտության մասին
26.10.2026 | 10:36
Էլեկտրական ավտոբուսների գնման մրցույթ պետք է հայտարարվի, Higer ավտոբուսների փոխարինում արվի․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:26
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը 4-րդն է ԱԱ-ի մեդալային հաշվարկում
26.10.2026 | 10:24
«Վարչապետի հետ ժամանակ առ ժամանակ ապրող մի կին…», «Չափի մեջ մնացեք». Բաքոյանն արձագանքեց Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:13
Նաիր Թիկնիզյանն առաջին ասիստն է կատարել «Օլիմպիակոսի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 10:06
Ավելի ծանր պատիժ, քան՝ այսօր. Ընտանեկան բռնության մասին օրենքում նոր փոփոխություններ են առաջարկվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:53
«Ռեալը» հաղթել է «Բարսելոնային» Մբապեի դուբլի շնորհիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
26.10.2026 | 09:30
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 09:03
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
26.10.2026 | 01:04
Մոտ 540 ձայնով պարտվել ենք Ստեփանավանում. ՔՊ-ական․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 00:42
Ինչ է կատարվում Ստեփանավանի ՔՊ շտաբում. նախնական տվյալներով պարտվել են. ՈՒՂԻՂ
Բոլորը

Անկախ լրագրող Գրիգորի Պիրլիկի «Ուկրաինա-Կենտրոնական Ասիա» նախագծի համաձայն՝ Կենտրոնական Ասիայից շուրջ 13,000 վարձկաններ ներգրավված են կամ մասնակցել են Ուկրաինայի դեմ պատերազմին ռուսական բանակի կազմում, գրում է Current time-ը։

«Ես ուզում եմ ապրել» կազմակերպությունը, որը զբաղվում է ռուս զինծառայողների գերության հարցերով, այս տեղեկատվությունը լրագրողին տրամադրել է հարցման հիման վրա։

Հրապարակված տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ, նույնականացվել է Կենտրոնական Ասիայի 12,666 քաղաքացի, այդ թվում՝

Ուզբեկստանի 4,853 քաղաքացի,
Տաջիկստանի 3,407 քաղաքացի,
Ղազախստանի 2,389 քաղաքացի,
Ղրղզստանի 1,439 քաղաքացի,
Թուրքմենստանի 578 քաղաքացի։

«Ուզում եմ ապրել» նախագիծը ստեղծվել է Ուկրաինայի Պաշտպանության նախարարության և Գլխավոր հետախուզական վարչության կողմից։

Քաղաքացիների հավաքագրման մասին բազմաթիվ հաղորդագրությունների ֆոնին՝ Ուզբեկստանի իշխանությունները նախազգուշացումներ են տարածել, որ արտասահմանում զինված հակամարտություններին մասնակցելը քրեական հանցագործություն է։

Վերջին երեք տարիների ընթացքում Ուկրաինայում կռված տասնյակ քաղաքացիներ դատապարտվել են Ուզբեկստանում, Ղազախստանում և Ղրղզստանում՝ ստանալով երեքից հինգ տարվա ազատազրկման դատավճիռներ: Տաջիկստանը չի հետապնդում պատերազմի վետերաններին, իսկ Թուրքմենստանից այս հարցի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա:

Ուկրաինան պնդում է, որ Կենտրոնական Ասիայի երկրների քաղաքացիները գրեթե բացառապես օգտագործվում են որպես հետևակայիններ և ուղարկվում են առաջնագիծ:

«Անօրինական հավաքագրումը պարզապես Ռուսաստանի կողմից Կենտրոնական Ասիայի երկրների ներքին գործերին միջամտություն և ինքնիշխանության խաթարում չէ։ Դա նրանց մարդկային կապիտալի միտումնավոր ոչնչացումն է։ Ռուսաստանը վատնում է այլ երկրների քաղաքացիների կյանքը՝ նրանց դիտարկելով որպես էժան, միանգամյա օգտագործման ռեսուրս՝ ռազմաճակատում իր կորուստները լրացնելու համար»,- նշել է «Ես ուզում եմ ապրել» նախագիծը։

Կենտրոնական Ասիայի երկրներից որոշ միգրանտներ բազմիցս բողոքել են, որ Ռուսաստանում իրավապահ մարմինների աշխատակիցները սպառնում են ու ստիպում պայմանագրեր կնքել ռուսական բանակի հետ։

2025 թվականին Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հայտարարել էր, որ անվտանգության ուժերը «բռնել» են մոտավորապես 80,000 միգրանտի, որոնք ստացել են ռուսական անձնագրեր, որոնցից, մոտավորապես, 20,000-ն ուղարկվել է Ուկրաինայում կռվելու: Նրա խոսքով՝ կառույցի աշխատակիցները պարբերաբար խուզարկություններ են իրականացնում Ներքին գործերի նախարարության և Ռուսաստանի ազգային գվարդիայի հետ համատեղ՝ «բռնելու» այն օտարերկրացիներին, որոնք ստացել են Ռուսաստանի քաղաքացիություն, բայց չեն գրանցվել զինվորական ծառայության համար:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի