Ըմբշամարտի ԵԱ․ Մանվել Խաչատրյանը և Մալխաս Ամոյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցումային առաջին օրը պայքարի մեջ են մտել Հայաստանի հինգ ներկայացուցիչներ, որոնից երկուսը դուրս են եկել կիսաեզրափակիչ։

Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը սկսել է քառորդ եզրափակիչից և 7։3 հաշվով հաղթել Ուկրաինայի ներկայացուցիչ Իվան Ստեֆանսկիին: Կիսաեզրափակիչում Խաչատրյանը կմրցի վրացի Վախթանգ Լոլուայի հետ։

Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի կրկնակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) տիտղոսի պաշտպանությունը սկսել է շվեդ Կառլ Բաֆի հետ գոտեմարտով ու հաղթել 4։0 հաշվով, իսկ քառորդ եզրափակիչում ժամկետից շուտ պարտության է մատնել Ուկրաինան ներկայացնող Իրֆան Միրզոևին՝ 10։0։

Երեկոյան մրցահերթում Մալխաս Ամոյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի մոլդովացի Ալեքսանդրին Գուտուի հետ։

Կարեն Ասլանյանը (63 կգ) մեկնարկային գոտեմարտում ժամկետից շուտ 9։0 հաշվով պարտության է մատնել ռումինացի Ռազվան Արնաուտին, իսկ քառորդ եզրափակիչում 2։5 հաշվով պարտվել է ռուսաստանցի Սերգեյ Եմելինին:

Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկել է 1/8 եզրափակիչից, որտեղ 0։9 հաշվով պարտվել է Նորվեգիայի ներկայացուցիչ Տուրփալ Բիսուլթանովին։

Ալբերտ Վարդանյանը (130 կգ) մեկնարկային գոտեմարտում 0։4 հաշվով պարտվել է Եվրոպայի 11-ակի ու աշխարհի 5-ակի չեմպիոն, թուրք Ռիզա Կայալփին։

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել նաև Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Գասպար Տերտերյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ), որոնք պայքարի մեջ կմտնեն ապրիլի 21-ին։