Ադրբեջանը խոչընդոտում է Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը՝ իր լոբբիստական ​​ազդեցությամբ. Ալեն Սիմոնյան

Լուրեր

26.06.2026 | 00:17
Իսրայելի ԱԳ նախարարը նախատեսում է կառավարությանը առաջարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձև
25.06.2026 | 23:51
Արմեն Մելիքբեկյանը մտադիր չէ առաջադրվել ՀՖՖ նախագահի ընտրություններում
25.06.2026 | 23:34
Սերդար Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
25.06.2026 | 23:10
Նախագահը ստորագրել է վարորդականներից զրկվածներին վերաբերող օրենքը
25.06.2026 | 22:47
Հայաստանը և Իրանը կարևորել են 400 կՎ էլեկտրահաղորդման գծի շուտափույթ ավարտը
25.06.2026 | 22:33
Բաքուն ԱՄՆ Կոնգրեսում առաջին անգամ միջոցառում է կազմակերպել՝ նվիրված հայերի կողմից ադրբեջանցիների, իբր, «էթնիկ զտումներին»
25.06.2026 | 22:19
«45 օր՝ առանց սննդի․ առողջական վիճակը ծայրահեղ է գնահատվում»․ ինչու են բանտերում կալանավորները հացադուլի դիմում
25.06.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
25.06.2026 | 21:55
Աջապահյանը չարդարացվեց, բայց ազատվեց տնային կալանքից․ առաջին ատյանի դատավճիռը «ոչ պատշաճ» է ճանաչվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:43
Պորտուգալացի մարզիչ Ռիկարդո Դիոնիսիոն ավարտում է իր աշխատանքը «Արարատ» ֆուտբոլային ակումբում
25.06.2026 | 21:36
Ավելի քան 700 մլն դոլարի գործարք․ ԱՄՆ-ը Թուրքիային ինքնաթիռների շարժիչներ կմատակարարի իր առաջին տեղական կործանիչի համար՝ չնայած Կոնգրեսի առարկություններին
25.06.2026 | 21:24
Խուզարկություն, քվորման բացակայություն․ ինչու տապալվեց Գյումրիի ավագանու նիստը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 21:15
ՌԴ մուտքի արգելք՝ քաղաքական հայացքների համա՞ր․ ինչ է առաջարկում Մարգարիտա Սիմոնյանը ՀՀ քաղաքացիների համար
25.06.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ում անկայունության հրահրման ճանապարհով, չհաջողվեց ապալեգիտիմացնել ընտրության արդյունքները․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 20:46
ԿԿՀ-ն Տիգրան Խզմալյանին տուգանել է 200 հազար դրամով
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ապրիլի 16-19-ը Ստամբուլում էր՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության նիստերին: Ապրիլի 18-ին Սիմոնյանն այցելել է Հայոց պատրիարքարան: Պատրիարք Սահակ Մաշալյանի հետ առանձնազրույցից հետո նա հանդիպել է Թուրքիայում գործող մի շարք հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։ Հանդիպումից մանրամասներ է ներկայացրել Agos-ը։

Ըստ հրապարակման՝ Ալեն Սիմոնյանն ասել է, որ իր այս այցը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման նշան է։

«Ներկայում մեր միջև չկան խնդիրներ, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ: Մենք սպասում ենք ցամաքային սահմանի բացմանը: Բազմիցս խոստացվել է: Այն բավականին երկար ժամանակ հետաձգվել է, և ես դա բազմիցս ընդգծել եմ տարբեր հարցազրույցներում»,- ասել է նա։

Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան եռակողմ ձևաչափում Հայաստանի միանալու մասին հարցին Ալեն Սիմոնյանը պատասխանել է․ «1,5-2 տարի առաջ ես նամակներ գրեցի Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի Ազգային ժողովների նախագահներին։ Ես անձամբ հանդիպել եմ Վրաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ՝ տեղեկացնելով նրանց այս նամակի մասին և սպասելով նրանց պատասխաններին։ Մեկուկես տարի անց ես դրական անակնկալ ստացա. Թուրքիայի խորհրդարանի նախագահը հայտարարեց, որ ինքը նմանատիպ ջանք է ձեռնարկել։ Սակայն սա մնում է միջխորհրդարանական համաժողովի մակարդակում։ Կարծում եմ, որ մենք լիազորություններ չունենք միջամտելու գործադիր իշխանության ոլորտին։ Ես այս զարգացումը համարում եմ միջանկյալ քայլ՝ սահմանի բացման վերաբերյալ որոշման երկարատև հետաձգման պատճառով»։

Նա դժվարացել է պատասխանել հարցին, թե ինչի՞ է սպասում Անկարան սահմանի բացման համար։

«Սկզբում ասվում էր, որ սահմանը չի բացվի՝ մինչև Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը։ Հետո նրանք հայտարարեցին, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Հետո առաջ քաշեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Մենք նաև բանակցեցինք համաձայնագրի շուրջ, դա դժվար և երկար գործընթաց էր, բայց մենք համաձայնության եկանք 17 կետերի շուրջ, հանդիպեցինք այն նախաստորագրելու համար։ Այնուհետև Ադրբեջանը սկսեց բանակցություններ վարել Հայաստանի հետ։ Կարող եմ ասել, որ Ադրբեջանն այժմ խոչընդոտում է գործընթացը՝ օգտագործելով իր լոբբինգը և ազդեցությունը։ Որովհետև մի կողմից՝ բանակցություններ է վարում մեզ հետ, իսկ մյուս կողմից՝ թույլ չի տալիս Թուրքիային բանակցություններ վարել մեզ հետ։ Սա տարօրինակ իրավիճակ է։ Թուրքիան, կարծես, այս հարաբերությունների գերին է»,- հայտարարել է ԱԺ նախագահը։

Սիմոնյանը շեշտել է, որ շատ խնդիրներ կան  լուծելու Ադրբեջանի հետ։ Առաջնային տեղում է դեռևս Բաքվում պահվող 19 հայերի հարցը։ Նա, միաժամանակ, կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում կտեսնենք Թուրքիայի հետ սահմանի բացում և դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատում։

«Երբ ես խոսում եմ իմ թուրք գործընկերների հետ, հասկանում եմ, որ նրանք նույնպես շատ բան չունեն ասելու. քննարկում չկա։ Կրկնում եմ՝ սա բխում է լոբբիստական ​​ազդեցությունից։ Թուրքիան այդ ազդեցության գերին է»,- ասել է նա։

Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաև Արցախյան պատերազմին և 2023 թվականին Արցախի հայաթափմանը։

«Երբ Ադրբեջանը սկսեց արցախյան երկրորդ պատերազմը, հետաքրքիր ծրագիր ուներր։ Դա երկփուլ ծրագիր էր՝ Հայաստանը ներքաշել պատերազմի մեջ։ Այդ ժամանակ մենք որոշեցինք, որ Հայաստանը չի մտնի պատերազմի մեջ և ոչ մի դեպքում կրակ չի բացի։ Երկրորդ փուլը 100,000 արցախցի հայերի բերելն էր Երևան և անկարգություններ հրահրելը՝ այդպիսով փոխելով կառավարությունը։ Նրանք եկան, բայց չհասան իրենց նպատակին։ Պատկերացրեք, որ որևէ եվրոպական երկիր 2-3 օրում ընդունի 100,000 մարդու։ Մենք հյուրանոցներ ամրագրեցինք. ոչ մեկին անօթևան չթողեցինք։ Այժմ այդ 100,000-ից միայն 7-8 հազարն է լքել երկիրը։ Մենք ապահովեցինք բնակարանով, փողով և աշխատատեղերով։ Մենք ամեն ինչ անում ենք այդ մարդկանց համար»,- հայտարարել է Սիմոնյանը՝ հավելելով, որ Հայաստանը փակել է պատերազմի գլուխը։

Ինչ վերաբերում է Պոլսո Հայոց պատրիարքի հետ հանդիպմանը, Պատրիարքարանի տարածած հայտարարությունում ասվում է․ «Հանդիպման ընթացքում Նորին Սրբություն Պատրիարքն անդրադարձել է Հայ եկեղեցու և ՀՀ կառավարության միջև վերջին մեկ տարվա ընթացքում առաջացած անարդյունավետ լարվածությանը՝ արտահայտելով իր և Եկեղեցու մտահոգությունները. նա հույս է հայտնել, որ այս անարդյունավետ լարվածությունը Մայր Աթոռի և ՀՀ կառավարության միջև կավարտվի մոտ ապագայում, և կվերականգնվի հաշտությունն ու համերաշխությունը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի