Ուկրաինան Ղրիմում հարվածել է ռուսական երկու խոշոր դեսանտային նավերի ու ռադիոտեղորոշիչ կայանի

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը հայտարարել է բռնակցված Ղրիմում գտնվող ռուսական ռազմական օբյեկտներին հարված հասցնելու մասին։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ապրիլի լույս 19-ի գիշերն անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի երկու խոշոր դեսանտային նավերի՝ «Յամալ»-ի և «Նիկոլայ Ֆիլչենկով»-ի, ինչպես նաև Սևաստոպոլի «Պոդլետ-Կ1» ռադիոտեղորոշիչ կայանի վրա, գրում է The Insider-ը:

Հրապարակված տեսանյութում երևում են անօդաչուներ, որոնք թռչում են դեպի թիրախները. կադրերն ընդհատվում են, երբ դրանք մոտենում են: Ուկրաինական կողմը պնդում է, որ երկու նավերն էլ շարքից դուրս են եկել, իսկ դրանց ռադարային կայանը՝ ոչնչացվել։

Ապրիլի 18-ի երեկոյան Սևաստոպոլի՝ Ռուսաստանի կողմից նշանակված իշխանությունները հայտարարել էին օդային հարձակման տագնապի մասին: Հարձակման հետևանքների մասին պաշտոնական հաղորդագրություններ չեն հրապարակվել:

Տեսանյութերը տարածել է նաև OSINT նախագիծը՝ դրանք անվանելով նավերի վրա հարձակման «օբյեկտիվ մոնիթորինգ»։ Սակայն օբյեկտների ոչնչացման կամ վնասի չափի անկախ հաստատում չկա։

Մեծ դեսանտային նավերն օգտագործվում են զորքեր, սարքավորումներ, զրահապատ մեքենաներ, այդ թվում՝ տանկեր, ինչպես նաև մինչև մի քանի հարյուր դեսանտայինների տեղափոխելու համար։ «Յամալն» 1988 թվականին կառուցված 775 նախագծի  նավ է։ Այս նավերը կազմում են Ռուսաստանի ռազմածովային ուժերի ողնաշարը։ Դրանք նախատեսված են դեսանտային վայրէջքների համար և հագեցած են հրետանային ու բազմակի հրթիռային համակարգերով։

«Նիկոլայ Ֆիլչենկովն» ավելի հին՝ 1171 նախագծի նավ է, որը շահագործման է հանձնվել 1975 թվականին։ Այն նաև նախատեսված է սարքավորումներ և անձնակազմ տեղափոխելու համար և կարող է կատարել դեսանտային գործողություններ ու զորքերի տեղափոխման առաքելություններ։ Երկու նավերն էլ Սևծովյան նավատորմի մաս են կազմում և տեղակայված են Սևաստոպոլում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի