ՖԻԴԵ-ն արձագանքել է Սմբատ Լպուտյանի ձերբակալությանը

Լուրեր

25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
Բոլորը

Շախմատի միջազգային Ֆեդերացիան (ՖԻԴԵ) հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի ձերբակալման առնչությամբ։

«ՖԻԴԵ-ն հաստատում է, որ տեղյակ է Հայաստանում ստեղծված իրավիճակին և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին առաջադրված նախնական մեղադրանքներին:

Գրոսմայստեր Լպուտյանը անձ է, որը նշանակալի ներդրում է ունեցել շախմատի զարգացման մեջ՝ ինչպես շախմատի խաղատախտակի շուրջ, այնպես էլ Հայաստանի շախմատի ֆեդերացիայում իր երկարամյա գործունեությամբ, և մենք հույս ունենք, որ իրավիճակը արագ կլուծվի օրենքի շրջանակներում՝ լիակատար հարգանքով բոլոր ներգրավված անձանց իրավունքների նկատմամբ։

Առանձին ցանկանում ենք նշել, որ «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի գործունեությունը երկար ժամանակ կարևոր է եղել շախմատի գիտության զարգացման և ՖԻԴԵ-ի կրթական ծրագրերի համար։ Սա հատկապես կարևոր է՝ հաշվի առնելով, որ «Շախմատը դպրոցներում» ծրագիրը ՖԻԴԵ-ի այս տարվա գործունեության առաջնահերթ ուղղություններից մեկն է»,- ՖԻԴԵ-ի հայտարարությունը փոխանցում է ՀՇՖ մամուլի ծառայությունը։

Հիշեցնենք, որ Սմբատ Լպուտյանն օրեր առաջ ձերբակալվել էր։ Ավելի ուշ Լպուտյանն ազատ էր արձակվել արձակվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նրան մեղադրանքներ են առաջադրվել Մանկավարժական համալսարանում գործող շախմատի գիտահետազոտական կենտրոնի գործունեության շրջանակներում պաշտոնական կեղծիքի և խարդախությանն օժանդակելու համար։