ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլի ծրագրեր այս պահին չկան․ Իրանի ԱԳՆ

Լուրեր

25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
25.10.2026 | 12:26
ՆԳՆ-ն 12։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 1 ահազանգ է ստացել
25.10.2026 | 12:20
ԿԸՀ-ից զանգեցին 25/6 ընտրատեղամասի նախագահին` քվեախցիկում մեկից ավելի ընտրող էր եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 12:06
Սարյան փողոցում «Ռենջ Ռովերի» սրահից պայուսակներ գողանալու կասկածանքով տղամարդ է ձերբակալվել
25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
Բոլորը

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ դեռևս որոշում չի կայացրել՝ մասնակցե՞լ ԱՄՆ-ի հետ բանակցությունների հաջորդ փուլին, թե՞ ոչ, գրում է France 24-ը։

«Այս պահին մենք բանակցությունների հաջորդ փուլի ծրագրեր չունենք, և այս առումով որևէ որոշում չի կայացվել»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է  նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Այս մեկնաբանությունը հաջորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալության կողմից ավելի վաղ տարածած հաղորդագրությանը, որը հղում էր կատարում միջնորդական գործընթացին ծանոթ երկու պակիստանյան աղբյուրների, որ իրանական պատվիրակությունը կմասնակցի Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին՝ չնայած Հորմուզի նեղուցում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողություններին։

Վաշինգտոնը և Թեհրանն այս ամսվա սկզբին բանակցություններ են վարել Պակիստանում՝ երկարատև համաձայնության հասնելու նպատակով, հաղորդվել էր Իսլամաբադում բանակցությունների մեկ այլ փուլի համար նախապատրաստական աշխատանքների մասին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ լարվածությունը նվազեցնելու համար պետք է օգտագործվեն բոլոր ռացիոնալ և դիվանագիտական ​​ուղիները՝ միաժամանակ ընդգծելով, որ Վաշինգտոնի հետ փոխազդեցություններում զգոնությունն ու անվստահությունն «անհերքելի անհրաժեշտություն» են, հայտնում է IRNA պետական ​​լրատվամիջոցը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի