Իսրայելի ԱԳ նախարարը Լիբանանում իսրայելցի զինվորի կողմից Քրիստոսի արձանի վնասումն «ամոթալի» է անվանել

Լուրեր

25.10.2026 | 11:49
Այցելած 222 տեղամասերում արձանագրվել է թվով 53 խախտում. «Անկախ դիտորդ» դաշինք
25.10.2026 | 11:38
Ինքնասոսնձվող դրոշմանիշերի գործածման ընթացքում ծագած խնդիրները պայմանավորված են դրանց ոչ պատշաճ գործածմամբ. ԿԸՀ
25.10.2026 | 11:25
Ինչ իրավիճակ է Ստեփանավանի 25/6 ընտրատեղամասում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
Բոլորը

Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարը Լիբանանի հարավում իսրայելցի զինվորի կողմից Հիսուս Քրիստոսի արձանի վնասումն «ամոթալի գործողություն» է անվանել և ներողություն խնդրել միջադեպի համար, հաղորդում է The Times of Israel-ը։

Երեկ սոցիալական ցանցերում լիբանանցի լրագրողի կողմից տարածված և Իսրայելի բանակի կողմից իսկությունը հաստատված լուսանկարում երևում է, թե ինչպես է զինվորը մուրճով կոտրում Հիսուս Քրիստոսի արձանը։

«Հարավային Լիբանանում Իսրայելի բանակի զինվորի կողմից քրիստոնեական կրոնական խորհրդանիշի վնասումը ծանր և ամոթալի է: Ես բարձր եմ գնահատում  Իսրայելի պաշտպանության բանակի  հայտարարությունը միջադեպը դատապարտելու և այս հարցի վերաբերյալ հետաքննություն անցկացնելու մասին»,- գրել է Սաարը X-ում։

«Ես վստահ եմ, որ այս տգեղ արարքը կատարողի նկատմամբ կձեռնարկվեն անհրաժեշտ խիստ միջոցներ: Այս ամոթալի գործողությունը լիովին հակասում է մեր արժեքներին: Իսրայելը երկիր է, որը հարգում է տարբեր կրոններն ու դրանց սրբազան խորհրդանիշները, պաշտպանում է հավատքների միջև հանդուրժողականությունն ու հարգանքը: Մենք ներողություն ենք խնդրում այս միջադեպի համար յուրաքանչյուր քրիստոնյայից, որի զգացմունքները վիրավորվել են»,- հավելել է նա:

Ավելի վաղ իսրայելական բանակը հայտարարել էր, որ սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարն իրական է և պատկերում է իր զինվորներից մեկին։

Արաբական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ արձանը գտնվում է հարավային Լիբանանի Դեբլ քրիստոնեական գյուղում՝ Իսրայելի հետ սահմանի մոտ։ Իսրայելի բանակը հայտարարել է, որ միջադեպը դիտարկել է «մեծ խստությամբ»՝ հավելելով, որ «զինվորի վարքագիծը լիովին անհամատեղելի է իր զորքերից ակնկալվող արժեքների հետ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի