Բուլղարիայի ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի կոալիցիան է․ նա ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից է

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում առաջատարը նախկին նախագահ Ռումեն Ռադևի գլխավորած «Առաջադեմ Բուլղարիա» կենտրոնամետ կոալիցիան է։ Այս մասին են վկայում ապրիլի լույս 20-ի գիշերը հրապարակված նախնական արդյունքները քվեաթերթիկների մեկ երրորդի մշակումից հետո, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Այդ տվյալների համաձայն՝ «Առաջադեմ Բուլղարիան» ստացել է ընտրողների 44,59%-ի աջակցությունը: Նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի գլխավորած «Քաղաքացիները Բուլղարիայի եվրոպական զարգացման համար»կենտրոնամետ աջակողմյան կուսակցությունը և «Շարունակում ենք փոփոխությունները. ժողովրդավարական Բուլղարիա» լիբերալ դաշինքը 12-13% արդյունք են գրանցել:

Հինգ կուսակցություններ հնարավորություն ունեն հաղթահարելու անցողիկ 4%-ի շեմը: Ընտրություններին մասնակցությունը  կազմել է 43.4%:

Սրանք Բուլղարիայում վերջին հինգ տարիների ընթացքում անցկացվող ութերորդ խորհրդարանական ընտրություններն են։ Ներկայիս արտահերթ ընտրությունները նշանակվել են պահպանողականների գլխավորած կառավարության հրաժարականից հետո, որը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերին երկրում սկսված զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին։ Հարյուր հազարավոր մարդիկ դուրս էին  եկել փողոցներ՝ պահանջելով անկախ դատական ​​համակարգ և կոռուպցիայի վերացում։

Ռումեն Ռադևի դաշինքը կոռուպցիայի դեմ պայքարը դարձրել է իր նախընտրական քարոզարշավի կենտրոնական թեման։ Դիտորդները նշում են, որ այս կոալիցիայի կողմնակիցների կեսը ռուսամետ քաղաքացիներ են, մինչդեռ մյուս կեսը մտահոգված է կոռուպցիայով։ Բացի այդ, նախկին նախագահին աջակցում են բազմաթիվ ընտրողներ, որոնք նախկինում քվեարկել են Բուլղարիայի սոցիալիստական ​​կուսակցության օգտին՝ 45 տարի իշխանությունը զբաղեցրած կոմունիստների իրավահաջորդին։ Ըստ AFP-ի՝ Ռադևը կողմ է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության կրճատմանը։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ նախկին նախագահը խոստացել էր պայքարել կոռուպցիայի դեմ և երկխոսություն հաստատել Ռուսաստանի հետ։ Ռադևը դեմ էր հանես գալիս Բուլղարիայի եվրագոտու անդամակցությանը և Ուկրաինային ռազմական օգնության ավելացմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի