ՌԴ-ի հետ կա պայմանավորվածություն նախկին ռազմատեխնիկական պայմանավորվածություններն իրագործել․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
Բոլորը

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակելու են իրագործել նախկինում ձեռք բերված ռազմատեխնիկական համագործակցության պայմանավորվածությունները։ Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ռուսաստանի հետ մենք ունենք, ունեցել ենք ռազմատեխնիկական համագործակցություն, որն ինչ-որ մի ժամանակ էականորեն կա՛մ ընդհատվել էր, կա՛մ կրճատվել»,- ասաց Փաշինյանը։

Նշենք, որ ապրիլի 1-ին Մոսկվայում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։

Հարցին՝ արդյո՞ք տեսնում է անհրաժեշտություն զինանշանի վրայից հեռացնելու Արարատ լեռան պատկերը, Փաշինյանը պատասխանեց. «Իմ պրոբլեմը այն չէ, որ մենք այդքան շատ խոսում ենք Արարատի մասին։ Իմիջիայլոց, Արարատ անվան հետ կապված, նույնիսկ մեր ընդդիմադիրները շատ ոչ կոռեկտ եղանակով օգտագործում են։ Ես ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ Հայաստանի Հանրապետությունում կա Արարատի մարզ, կա Արարատ բնակավայր, կա Արարատ համայնք։ Մենք խոսում ենք պետականության մասին։ Իմ խնդիրն այն է, որ մենք մեր տարածքային ամբողջականությունը չենք գնահատում և չենք տեսնում գիծը պետության և ոչ պետության միջև»։

Մանրամասները՝ տեսանյութում։