Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ Թուրքիայում՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ

Լուրեր

25.10.2026 | 11:07
ՏԻՄ ընտրություններ Ստեփանավանում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 10:44
Սևան համայնքում գործարկվելու են էլեկտրաշչակներ
25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Ուկրաինան հետաքրքրված է Թուրքիայում առաջնորդների հանդիպում անցկացնելու հարցով։ Այս մասին Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Մենք պատրաստ ենք Թուրքիայում Զելենսկի-Պուտին ձևաչափով առաջնորդների հանդիպման՝ Էրդողանի և Թրամփի մասնակցությամբ։ Մենք վերջերս այս ազդանշանը փոխանցեցինք մեր թուրք գործընկերներին։ Թուրքիան կարևոր դեր է խաղում խաղաղության ջանքերում»,- նշել է Սիբիհան։

Նրա խոսքով՝ ուկրաինական և ամերիկյան բանակցային թիմերը մշտական ​​կապի մեջ են։

«Մենք սպասում ենք ամերիկյան բանակցային թիմի այցին Ուկրաինա՝ հաջորդ քայլերը քննարկելու համար»,- հավելել է նա։

Միաժամանակ, ուկրաինացի պաշտոնյան ասել է, որ Կիևը ողջունում է ԱՄՆ-ի ջանքերը՝ արդար և համապարփակ խաղաղության հասնելու համար։

«ԱՄՆ-ի հետ մեր երկկողմ դիվանագիտական ​​հարաբերությունների ամենադժվար շրջանն արդեն անցյալում է։ Մենք կարողացել ենք այս հարաբերությունները հաստատել ճիշտ և գործնականորեն՝ հարգելով միմյանց դիրքորոշումները։ Ուկրաինան իսկապես առաջատար դիրք է գրավում»,- ընդգծել է Սիբիհգան։

Նա նաև կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է մեծացվի․ «Սա խաղաղության ջանքերն արագացնելու միակ միջոցն է։ Մենք պատրաստ ենք հրադադարի։ Պուտինը պետք է գիտակցի, որ երբեք չի հասնի իր նպատակներին մարտադաշտում»։

Բացի այդ, Ուկրաինայի արտգործնախարարը նշել է երեք տարր, որոնք արտացոլում են մարտադաշտում առկա իրավիճակը։

«Մենք պահում ենք առաջնագիծը, փորձում ենք փակել երկինքը և գործում ենք ասիմետրիկ Ռուսաստանի դեմ։ Մարդկային ուժի թվային գերազանցությունն այլևս որոշիչ չէ մեր կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործման շնորհիվ»,- հայտարարել է Սիբիհան։

Նա նաև կոչ է արել դադարեցնել Ռուսաստանի կողմից անօրինական զորակոչի արշավները․ «Ռուսաստանը, կորցնելով մեծ թվով զինվորներ, սկսել է օտարերկրացիների համար անօրինական զորակոչի արշավներ, հիմնականում՝ Աֆրիկայում և Ասիայում։ Ռուսաստանի համար կռված ավելի քան երեք հարյուր օտարերկրացիներ այժմ գտնվում են ուկրաինական գերության մեջ»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի