Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
Քաղաքականություն
17.04.2026 | 16:16
Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստամբուլում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:
Ազգային ժողովի լրատվական ծառայությունից փոխանցում են, որ զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
«Անդրադարձ է կատարվել ինչպես տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, այնպես էլ երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին»,- ասված է հաղորդագրությունում։