Մարդկանց ասում են «շուն-շյանգալ», ձեր բարոյական կոդեքսը սա է․ Կոնջորյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը իր ելույթի ժամանակ անդրադարձավ նախօրեին հրապարակված Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությանը, որը ենթադրյալ ընտրակաշառք տալու և ստանալու մասին է։ 

«Էդ է ձեր ընկալումը, ձեր բարոյական կոդեքսը մարդու մասին դա է՝ «շուն-շանգյալ»։ Ու մարդու կյանքի մասին էլ է դա, հասկանո՞ւմ եք։ Ձեզ համար մարդու կյանքը շան կյանք է։ Ձեր կարծիքով մարդը շան պես չունի ընտրելու իրավունք, որի ձայնը կարելի է էսօր առնել, վաղը ծախել։ Շան պես չունի կյանքի իրավունք ձեր կարծիքով, չնայած շունն էլ ունի կյանքի իրավունք, բայց ձեր ընկալումն եմ ես ասում, հասկանո՞ւմ եք»,- ասաց Կոնջորյանը։ 

Կոնջորյանը զուգահեռներ անցկացրեց Արցախի լուծարման և ընդդիմության ներկայիս գործողությունների միջև։ Նա ներկայացրեց 2023 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակագրությունը՝ պնդելով, որ Ղարաբաղում իշխանությունը զավթելուց 17 օր անց ընդդիմությունը ստորագրեց լուծարման հրամանագիրը։ 

«Սա է ձեր անոնսը. դուք ուզում եք նույնը անել Հայաստանում։ Ուզում եք մատաղ անել էս պետությունը։ Բայց Հայաստանում չի լինելու սեպտեմբերի 9, լինելու է հունիսի 7, և ժողովուրդը թույլ չի տալու, որ դուք իրագործեք ձեր աղետաբեր ծրագրերը»,- հայտարարեց նա։ 

Պատգամավորը ընդդիմադիր դաշտը որակեց որպես «մահվան վաճառականներ» և օգտագործեց «գերանդիով մահվան» կերպարը։ 

«Հայաստանում պտտվում է գերանդիով մահը, որն ուզում է հնձել մեր ինքնիշխանությունն ու մարդկանց կյանքը։ Ու եթե այդ մահվան վեղարը քաշեք, տակից դուրս են գալու ձեր եռագլուխ կուսակցության գլուխները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը»,- նշեց Կոնջորյանը։ 

Ըստ Կոնջորյանի՝ առաջիկա ընտրությունները լինելու են «պատերազմի կուսակցության» և «խաղաղության կուսակցության» միջև պայքար։

Մանրամասները՝ տեսանյութում։