Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը հասել Շուշի, Բերձոր, ՀՀ սահմաններ․ Օհանյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

«Ձեր պատասխանատվության գոտով է Ադրբեջանը հասել Շուշի, Բերձոր, ՀՀ սահմաններ»,- այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Օհանյանն իր ելույթը սկսեց՝ հակադարձելով իշխանության ներկայացուցիչների այն թեզերին, թե Հայաստանը միայն հիմա է անկախանում։

«Հայաստանը եղել է անկախ և կլինի անկախ. դուք գյուտ ու հայտնագործություն չեք արել։ Վերջին 30 տարում Հայաստանը միշտ էլ եղել է ինքնիշխան, Արցախի հետ անվտանգ և միջազգային հարթակներում հավասարը հավասարի պես հանդես եկող պետություն»,- հայտարարեց նա։

Անդրադառնալով ռազմական ոլորտին՝ նախկին պաշտպանության նախարարը մեղադրեց գործող իշխանությանը ոչ ադեկվատ կառավարման մեջ։ Նա նշեց, որ իշխանությունը փորձում է պատասխանատվությունը գցել գեներալների վրա, մինչդեռ բանակը մեկ ամիս շարունակ պահել է պաշտպանական գիծը։

«Պաշտպանության բանակը 283 կմ պաշտպանության գոտի է ունեցել, 265-ը մինչև հոկտեմբերի 27-ը՝ մեկ ամիս, պահել են։ Այն տարածքո՞վ են ձեր ասած գեներալները փախել։ Ես գտնում եմ, որ այդ պատասխանատվությունը հենց ձեր վրա է։ Այդ 44-օրյա պատերազմի զեկույցը ինչո՞ւ չեք հրապարակում»,- ասաց Օհանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։