Վահան Կոստանյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումում կմասնակցի Հարավային Կովկասին նվիրված քննարկման

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն Անթալիայում անցկացվող դիվանագիտական համաժողովում այսօր կմասնակցի «Հարավային Կովկաս. ձևավորվող ռազմավարական հանգույց» խորագրով պանելային քննարկմանը, տեղեղկանում ենք ֆորումի պաշտոնական կայքից։

Քննարկմանը մասնակցելու են նաև Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին և Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Աքիֆ Չաղաթայ Քըլըչը։ Քննարկումը տեղի կունենա Երևանի ժամանակով 18:30-ին։

Նշվում է, որ Հարավային Կովկասն առանձնանում է որպես ռազմավարական հանգույց, որտեղ հատվում են էներգետիկ և առևտրային միջանցքները, այն ժամանակ, երբ համաշխարհային ուժերի հավասարակշռությունը փոխվում է, անորոշությունները խորանում են։

Տարածաշրջանի աշխարհաքաղաքական և տնտեսական աճող նշանակությունը կայունության պահպանումը դարձնում է կարևոր թե՛ տարածաշրջանային երկրների, թե՛ գլոբալ դերակատարների համար։ Հաղորդվում է, որ քննարկման նպատակն է գնահատել տարածաշրջանի աճող դերը՝ ռազմավարական միջանցքների և խաղաղության ճարտարապետության շրջանակում ապագա հնարավորությունների լույսի ներքո, և ուսումնասիրել, թե ինչպես կարող է այս դինամիկան նպաստել Հարավային Կովկասի ապագայի քարտեզագրմանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի