Մակրոնն ու Սթարմերը այսօր կնախագահեն Հորմուզի նեղուցում եվրոպական առաքելության հարցով հանդիպումը

Լուրեր

27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
27.07.2026 | 13:18
Պուտինը պատրաստվում է մոբիլիզացիայի, նա պատրաստ չէ դադարեցնել այս պատերազմը. Զելենսկի
27.07.2026 | 13:10
Այսուհետ քաղաքացին կարող է լիազորել այլ անձի՝ իր փոխարեն լրացնելու եկամուտների տարեկան հայտարարագիրը. ՊԵԿ
27.07.2026 | 13:01
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.07.2026 | 13:00
Ֆրանսիայում ու Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է․ Մակրոնն արտակարգ նիստ է հրավիրել
27.07.2026 | 12:51
Մահվան ելքով վրաերթ Իսակովի պողոտայում
27.07.2026 | 12:43
Ջրափրկարարները խափանված նավակը և քաղաքացուն մոտեցրել են ափ
27.07.2026 | 12:32
Մեծ Բրիտանիայի վարչապետը Զելենսկիին կընդունի որպես իր առաջին օտարերկրյա հյուրի
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն այսօր՝ ապրիլի 17-ին, կնախագահեն դաշնակիցների հանդիպումը՝ քննարկելու Հորմուզի նեղուցում անվտանգությունն ու ազատ առևտուրն ապահովելու համար բազմազգ ուժեր ուղարկելու հարցը, երբ Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ներկայիս հակամարտությունն ավարտվի, գրում է France24-ը։

Իրանը շրջափակել է այս կարևորագույն տրանսպորտային հանգույցը փետրվարի 28-ին Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկսվելուց անմիջապես հետո, ինչը հանգեցրել է համաշխարհային էներգակիրների գների կտրուկ աճի: ԱՄՆ-ը, իր հերթին, շրջափակել է իրանական նավահանգիստները:

Հանդիպմանը, որը հիմնականում կանցկացվի տեսակոնֆերանսի ձևաչափով, Սթարմերին և Մակրոնին միացող առաջնորդները կոչ կանեն վերադառնալ նավարկության լիակատար ազատությանը և կանդրադառնան շրջափակման տնտեսական հետևանքներին։ Նրանք նաև «կնախապատրաստեն խիստ պաշտպանական բազմազգ ռազմական առաքելության տեղակայումը՝ նավարկության ազատությունն ապահովելու համար»։ Այս մասին հետևում է Ելիսեյան պալատի կողմից ուղարկված հրավերից։

Պաշտոնյաներն ընդգծել են, որ նման ուժերը կտեղակայվեն միայն պատերազմի ավարտից հետո։

Սպասվում է, որ հանդիպման ժամանակ Սթարմերը կասի, որ նեղուցի «անվերապահ և անհապաղ վերաբացումը» «համաշխարհային պատասխանատվություն է», ասվում է Դաունինգ սթրիթի հայտարարության մեջ։ Սթարմերը պետք է ասի, որ և՛ ինքը, և՛ Մակրոնը հստակ պարտավորություն ունեն «ստեղծելու բազմազգ նախաձեռնություն՝ նավարկության ազատությունը պաշտպանելու համար»։

ԵՄ հիմնական դերակատարներ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին անձամբ կմասնակցեն հանդիպմանը, հաստատել են նրանց գրասենյակները։ Ելիսեյան պալատի տեղեկացմամբ՝ բանակցություններին կմասնակցեն «ոչ պատերազմող երկրներ», ինչը նշանակում է, որ ո՛չ Իրանը, ո՛չ Իսրայելը, ո՛չ էլ Միացյալ Նահանգները չեն մասնակցի դրան։

Ֆրանսիայի նախագահականի համաձայն՝ հանդիպման ժամանակ կքննարկվեն նաև հարյուրավոր նավերի վրա գտնվող ավելի քան 20,000 ծովայինների վերաբերյալ մտահոգությունները, որոնք հայտնվել են շրջափակման պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի