Ռուսական ԱԹՍ-ն խախտել է Ռումինիայի օդային տարածքը

Լուրեր

06.09.2026 | 22:03
«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարներն օգնել են
06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
Բոլորը

Ռումինիայի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռումինական ռադարային համակարգերն արձանագրել են անօդաչու թռչող սարքի մուտքը երկրի օդային տարածք՝ հարևան Ուկրաինայի վրա Ռուսաստանի գիշերային հարձակման ժամանակ, իսկ սահմանային Չիլիա Վեչե գյուղից հարավ-արևելք կապը կորել է, գրում է Reuters-ը։

ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիան 650 կմ երկարությամբ ցամաքային սահման ունի Ուկրաինայի հետ և անօդաչու թռչող սարքերի կողմից օդային տարածքի խախտումների և բեկորների անկման դեպքեր բազմիցս են գրանցվել այն բանից հետո, երբ Ռուսաստանը սկսել է հարձակվել Դանուբ գետի մյուս ափին գտնվող ուկրաինական նավահանգիստների վրա։

Ռումինիայի Պաշտպանության նախարարությունը նշում է, որ ապրիլի լույս 17-ի գիշերը Ռուսաստանի ուժերն անօդաչու թռչող սարքերով հարվածների նոր շարք են իրականացրել քաղաքացիական և ենթակառուցվածքային թիրախների վրա Ուկրաինայում՝ սահմանի մոտակայքում, Չիլիա թևի հյուսիսային հատվածում։

Հաղորդվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետևել են սահմանային գոտում երկու օդային թիրախների։ Դրանցից մեկը մտել է Ռումինիայի օդային տարածք, որի հետ ռադարային կապը կորել է Չիլիա Վեչեից 16 կմ հարավ-արևելք։ Օդային տագնապը դադարեցվել է ժամը 02:48-ին։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ռուսաստանի գործողությունները, որոնք վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը՝ հանդիսանալով միջազգային իրավունքի նորմերի լուրջ խախտում»,- ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի