Դավիթ Սանասարյանի արդարացման դեմ բողոքը կքննեն  դատավորներ Սուրեն Խաչատրյանը, Ժենյա Մելիքսեթյանն ու Արմեն Հովհաննիսյանը

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանի գործով վերաքննիչ բողոքը մակագրվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սուրեն Խաչատրյանին, կազմում են դատավորներ Արմեն Հովհաննիսյանը և Ժենյա Մելիքսեթյանը։ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում դեռևս տեղեկություն չկա  գործը վարույթ ընդունելու վերաբերյալ։

Նշենք, որ Սանասարյանի գործի քննությունն առաջին ատյանի դատարանում սկսվել է այն ժամանակ, երբ դեռևս ստեղծված չէր Հակակոռուպցիոն դատարանը, ուստի այն քննվել է ընդհանուր իրավասության քրեական դատարանում, սակայն ենթադրյալ կոռուպցիոն բնույթ ունեցող գործերով վերաքննիչ բողոքներն արդեն ուղարկվում են Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարան։ Այդ է պատճառը, որ ընդհանուր իրավասության քրեական դատարանի կայացրած դատական ակտի դեմ բողոքը քննվելու է Հակակոռուպցիոն դատարանում։

Հիշեցնենք, որ Երևանի քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանն արդարացրել  է ՊՎԾ-ում պաշտոնավարելիս ենթադրյալ չարաշահումներ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Սանասարյանին։ Արդարացման դատական ակտի դեմ բողոք է ներկայացրել Դատախազությունը։

Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը, հանդիսանալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները: Սանասարյանը բազմիցս հայտարարել է, որ չի ընդունում մեղադրանքը, և որ իր նկատմամբ հաշվեհարդար է իրականացվում։ Դատարանում քննվող գործով մեղադրյալ են եղել նաև ՊՎԾ գնումների գործընթացների վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Ադյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի փաստացի կառավարումն իրականացնող Տարոն Ավետիսյանը, սակայն նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դատաքննության ընթացքում դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու, այսինքն՝ ոչ արդարացնող հիմքով: 

Արաքս Մամուլյան