Թուրքիայում ուսուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել դպրոցներում զինված հարձակումներից հետո

Լուրեր

28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:13
Հ1-ը երեկ ոչ միայն միայն հեռարձակել է Թաթայի համերգը, այլև մի քանի ժամ անց կրկնել
28.09.2026 | 22:00
Պուտինն է բացել ՌԴ բազայի դուրսբերման հարցը․ Ադրբեջանի հարձակումը փաստեց՝ այն չի նպաստում ՀՀ անվտանգությանը․ Սարգիս Խանդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:49
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ցավալի պարտություն կրեց Չեռնոգորիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 21:28
ԵՄ-ն- պատժամիջոցներ է սահմանել Թաթարստանի ղեկավարի ու ՌԴ այն դատավորների նկատմամբ, որոնք «Յաբլոկո»-ին հեռացրել են ընտրություններից
28.09.2026 | 21:13
ԵԽԽՎ-ն հաստատեց ընտրական զեկույցը․ Հայաստանին առաջարկվում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ
28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հազարավոր ուսուցիչներ Թուրքիայում բողոքի ցույցեր են անցկացրել այն բանից հետո, երբ երկու օրվա ընթացքում դպրոցներում զինված հարձակումները ցնցել են երկիրը։ Իշխանությունները խստացրել են սոցցանցերի վերահսկողությունը։ Մինչ այդ, բազմաթիվ մարդիկ հավաքվել են երկրորդ միջադեպի զոհերի հուղարկավորությանը, գրում է Turkish Minute-ը։

Անկարայում մոտ 3500 ուսուցիչ է հավաքվել բողոքի ակցիայի՝ կոչ անելով կրթության նախարարին հրաժարական տալ։

Իշխանությունները հայտարարել են, որ երկրորդ միջադեպի հեղինակը՝ նախկին ոստիկանի որդին, նախապես պլանավորել է իր հարձակումը։ Նրա համակարգչում հայտնաբերված փաստաթղթերը ցույց են տալիս, որ նա «մտադրվել է մոտ ապագայում խոշոր գործողություն իրականացնել»։ Ոստիկանությունը հայտնել է, որ նրա հայրն ու մայրը ձերբակալվել են։

Ոստիկանությունը հայտնել է, որ 14-ամյա հարձակվողը իր WhatsApp-ի էջում լուսանկարում հղում է կատարել Միացյալ Նահանգներում զանգվածային կրակոցներ կատարած անձին։

«Հետաքննության նախնական արդյունքները ցույց են տվել, որ հանցագործն իր WhatsApp էջում օգտագործել է լուսանկար, որը հղում է կատարում Էլիոթ Ռոջերին, որը 2014 թվականին հարձակում է իրականացրել Միացյալ Նահանգներում»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ։

Ռոջերը վեց անձի էր սպանել Քալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարայի համալսարանի տարածքում, այնուհետև ինքնասպան եղել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ չորեքշաբթի դպրոցում կրակոցների և ահաբեկչության միջև որևէ կապ չի հաստատվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի