Լիբանանի նախագահը հրաժարվել է խոսել Նեթանյահուի հետ. CNN

Լուրեր

25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հրաժարվել է խոսել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, CNN-ին հայտնել է լիբանանցի պաշտոնյան։ Մինչդեռ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երկու առաջնորդները պատրաստվում են պատմական բանակցություններ վարել։

«Մենք Ամերիկային ասել ենք, որ պատրաստ չենք այդ քայլին»,- CNN-ին ասել է պաշտոնյան։

Լիբանանի պաշտոնյաներն Իսրայելին և ԱՄՆ-ին ասել են, որ չեն ձգտի հետագա բանակցություններ վարել՝ մինչև Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հրադադարի հասնելը։ Իսրայելի անվտանգության կաբինետը չորեքշաբթի հանդիպել էր՝ հնարավոր հրադադարը քննարկելու համար։

Այսօր ավելի վաղ իսրայելցի պաշտոնյաները հայտարարել էին, որ Նեթանյահուն և Աունը պետք է զրուցեն՝ այն բանից հետո, երբ Իսրայելն ու Լիբանանը այս շաբաթ Վաշինգտոնում անցկացրեցին իրենց առաջին անմիջական բանակցությունները ավելի քան չորս տասնամյակ անց։

Թրամփը ևս ասել էր, որ Իսրայելի և Լիբանանի առաջնորդները կզրուցեն՝ առանց որևէ մանրամասնություն տալու, թե որտեղ կամ ինչպես են հաղորդակցվելու։

Իսրայելը հայտարարել է, որ դեռևս չի ձգտում ավարտել պատերազմը Իրանի կողմից աջակցվող խմբավորման հետ։ Ռազմական գործողությունների զոհ է դարձել ավելի քան 2167 մարդ, տեղահանվել է 1,2 միլիոն բնակիչ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի