Եթե ՌԴ-ի հաշվարկն է՝ ՀՀ-ի օդերը փակի, որ հայերը զայրանան՝ իշխանափոխություն անեն, դա կարող է հակառակ արդյունքը բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:23
Եղել է, որ անիծել եմ այն օրը, երբ դարձել եմ վարչապետ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:11
ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ
05.09.2026 | 11:59
Factor TV-ով նայում էի` քանի հոգի է հետևում. Արմեն Գրիգորյանը` հեղափոխության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 11:44
Երեք երիտասարդ ձերբակալվել է․ նրանց մոտ ինքնաձիգ, ատրճանակ և դանակներ են հայտնաբերվել
05.09.2026 | 11:30
«Այսօր ձեր հարսանիքը չի՞». Ալեն Սիմոնյանը ևս ներկա է Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսին
05.09.2026 | 11:14
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին». Արմեն Գրիգորյանի գրքի շնորհանդեսը. ՈՒՂԻՂ
05.09.2026 | 11:03
Վթարային ջրանջատում 3 մարզերում
05.09.2026 | 10:46
Ազատանի մոտ այրվել է մոտ 1000 հակ անասնակեր և 400 հակ ծղոտ
05.09.2026 | 10:29
ՀՀ նախագահի աշխատակազմն ուղղում է վրիպակը. 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3755 է
Բոլորը

Առաջին անգամն է, երբ Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հարցերը դարձել են քննարկման էական բաղկացուցիչ։ Factor TV-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը՝ վերլուծելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի միջև ծավալված հեռակա բանավեճը, որի առանցքում Ռուսաստանի դերակատարությունն ու հնարավոր տնտեսական ճնշումներն են։

Ըստ Խառատյանի՝ այս թեման ավելի սրվեց Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո, երբ Ռուսաստանի նախագահը բացահայտ խոսեց Հայաստանում իր «ընկերների» մասին։

«Առաջին անգամ բացահայտ ասվեց, որ Պուտինն ընկերներ ունի Հայաստանում և ակնկալում է, որ այդ ընկերները հնարավորություն են ունենալու Հայաստանյան ընտրություններում մասնակցելու։ Սրան հետևեց ավելի կարևորը՝ Ռուսաստանի փոխվարչապետի հայտնի հարցազրույցը ՏԱՍՍ-ին, որտեղ արդեն կոնկրետ տնտեսական և այլ կախվածություններ, որ Հայաստանն ունի Ռուսաստանից, արտացոլված էին»,- նշեց Խառատյանը։

Անդրադառնալով ընտրությունների բնույթին՝ Արսեն Խառատյանը շեշտեց, որ այն դարձել է ոչ միայն սոցիալ-տնտեսական, այլև քաղաքակրթական ընտրության հարց։

«Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումը ընտրությունների էական բաղկացուցիչ է դառնում։ Եթե նայելու լինենք նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ, առանց բացառության, որևէ մեկը ուղիղ տեքստով չի խոսել աշխարհաքաղաքական կողմնորոշման վերաբերյալ։ Հիմա մենք, այնուամենայնիվ, որպես ժողովուրդ, որպես հանրույթ, քաղաքակրթական ընտրություն կատարելու ենք այս ընտրությանը։ Այսինքն՝ մենք որ աշխարհի հատվածի, որ համայնքների մեջ ենք մեզ տեսնում որպես ժողովուրդ, որպես պետություն, ինչպիսի՞ արժեքային ընկալումներ ունենք և ինչպիսի՞ վախերով պայմանավորված պիտի լինի այս ընտրությունը»։

Սակայն, ըստ նրա, այս ընտրությունների ամենակարևոր և ճակատագրական կողմը ոչ թե աշխարհաքաղաքական, այլ ժողովրդավարական արդյունքն է։

«Ես կարծում եմ, որ ամենակարևորն այն է, որ ընտրական ժողովրդավարությունը վերահաստատվի։ Այս իմաստով Հայաստանը շահելու է, անկախ նրանից, թե այդ ընտրության արդյունքը ինչ կլինի։ Սա ինձ համար առանցքային է, որպեսզի բոլոր իրական ձայները, որոնք մարդիկ պիտի գնան և ընտրությունների օրը իրացնեն, դրանք տեղ հասնեն, և այո, այնպիսի խորհրդարան, ինչպիսին կձևավորվի առաջիկա խորհրդարանում, դա էլ թող արտացոլի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրական կամքը»։

Խոսելով Ռուսաստանի կողմից հնարավոր տնտեսական պատժամիջոցների մասին՝ Խառատյանը նշեց, որ Հայաստանն ունի ուղիղ կախվածություն ռուսական գազից, ինչպես նաև հայկական ապրանքների արտահանման շուկայից։ Սակայն, նրա խոսքով, ճգնաժամը նաև առաջընթացի հիմք է։ Նա որպես օրինակ բերեց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո ստեղծված իրավիճակը։

«2008 թվականի հինգօրյա պատերազմից հետո ռուսական կողմից Վրաստանը սանկցիաների տակ ընկավ, հատկապես գինու արտահանման տեսանկյունից, և դրա արդյունքում արևմուտքը մոտ 2.5 միլիարդի աջակցություն հատկացրեց Վրաստանին, և 2009-10 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամի ընթացքում Վրաստանն այն քիչ երկրներից էր, որը ՀՆԱ-ի աճ ուներ։ Բայց այդ ընթացքում նաև իրենց ապրանքներն ավտոմատ, որովհետև ստիպված էին այլ շուկաներ գտնել, որակի էական աճ ունեցան»։

Խառատյանի համոզմամբ, եթե Ռուսաստանը որոշի ակտիվ ճնշումներ գործադրել, դա կարող է հակառակ էֆեկտն ունենալ՝ արագացնելով Հայաստանի ինտեգրումը եվրոպական կառույցներին։

«Եթե սկսեն ճնշումներ գործադրել, վստահ եմ, որ շատ ավելի կարագանան որոշ գործընթացներ, որոնք, գուցե, այս պահին դեռևս ներդաշնակ տրամաբանությամբ զարգանում են»,- եզրափակեց նա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան