Պակիստանը պահպանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև հաղորդակցության «բաց ուղիները»՝ հրադադարի ռեժիմը երկարաձգելու ջանքերի ֆոնին

Լուրեր

25.10.2026 | 09:46
Ստեղծվել է իրավիճակային վերլուծությունների կենտրոն. ԿԸՀ
25.10.2026 | 09:09
Վիճաբանություն Երևանում, գործի է դրվել ատրճանակ. ոստիկանները հայտնաբերել են միջադեպի մասնակիցների
25.10.2026 | 08:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.10.2026 | 08:23
Այսօր պայքարի դուրս կգա 3 ըմբիշ. ԱԱ
25.10.2026 | 08:00
Ընտրություններ 10 մարզի 21 համայնքում․ քվեարկությունը սկսված է
25.10.2026 | 01:23
Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ»-ում
24.10.2026 | 23:13
Երևան–Աշտարակ ճանապարհին վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
24.10.2026 | 20:51
Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր և տուժածներ
24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
Բոլորը

Պակիստանի պաշտոնյաները պահպանում են «հաղորդակցության բաց ուղիները» ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Այս մասին  հայտարարել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին, գրում է CNN-ը։

«Աջակցելով լարվածության թուլացմանը, հրադադարի ջանքերին և Միացյալ Նահանգների ու Իրանի միջև կայունության ավելի լայն հետապնդմանը՝ Իսլամաբադը ձգտել է խրախուսել երկխոսությունը, նպաստել հաղորդագրությունների փոխանակմանը՝ նպաստելով բարենպաստ և իմաստալից բանակցությունների համար պայմանների և տարածքի ստեղծմանը»,- Իսլամաբադում լրագրողներին ասել է Անդրաբին։

Պակիստանը հակամարտության կողմերի միջև առանցքային միջնորդն է և պնդում է Թեհրանի ու Վաշինգտոնի միջև բանակցությունների երկրորդ փուլի անցկացման հարցում՝ հրադադարի երկշաբաթյա համաձայնագիրը երկարաձգելու և բռնությունը վերջնականապես դադարեցնելու համար, որի հետևանքով զոհվել են հազարավոր մարդիկ, հազարավորներն էլ տեղահանվել են իրենց տներից։

Անդրաբին ասել է, որ Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկվող հարցերի շարքում է, միաժամանակ, հավելել, որ հետագա բանակցությունների ժամկետներ դեռևս որոշված ​​չեն։

Չորեքշաբթի Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը քառօրյա այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, Կատար և Թուրքիա՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունները չհանգեցրին համաձայնության: Նույն օրը Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան՝ Իրանին և ԱՄՆ-ին կրկին բանակցային սեղանի շուրջ բերելու քննարկումների համար։

Շարիֆը նաև զրուցել է Կատարի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդների հետ՝ «աշխարհի տարբեր երկրների իր գործընկերների հետ ինտենսիվ դիվանագիտական ​​​​փոխանակումների» շրջանակներում, ասում է  Անդրաբին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի խոսել էր  հետագա բանակցությունների հնարավորության մասին՝ The New York Post-ին ասելով, որ առաջիկա օրերին Պակիստանում «ինչ-որ բան կարող է տեղի ունենալ»՝ առանց կոնկրետ ամսաթիվ նշելու։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի