Նույն կասկածանքով են. Ղազինյանը` Արտաշատի գրասենյակից բերման ենթարկվածների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
25.10.2026 | 16:52
25/19 հանձնաժողովի նախագահը պարզաբանեց` ինչու է քվեարկողին օգնողը քվեախցիկում միայնակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:38
Լևոն Վահրադյանը՝ թիմակիցների բերման ենթարկման և Արթիկում արձանագրված ընտրախախտումների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 16:28
ՔՊ-ի վստահված անձը սպառնացել է հանձնաժողովի անդամներին՝ ասելով «ընտրություններից հետո կյանք կա»․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
Բոլորը

«Առաջինը՝ թուլության նշան է, երկրորդը՝ ռեպրեսիաներ են, որոնք սպասելի են»,- այս մասին Հակակոռուպցիոն կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքի անդամ Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով առավոտից իրենց քաղաքական ուժի անդամներին և աջակիցներին բերման ենթարկելու գործընթացին. «Եթե ձգտում ես իշխանության ու, նամանավանդ, իշխանությունը այսպիսի թույլ իշխանություն է, բնականաբար, պետք է դիմեն այդ միջոցներին։ Ամեն դեպքում կարծում եմ՝ ժողովրդի համար այդ փուչիկը պայթեց, որ իրենք ժողովրդի կողմից վստահություն ունեցող իշխանություն են այս պահին»։

Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ էին իրականացնում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների տներում, ինչից հետո մի քանիսին բերման են ենթարկել։ Ավելի ուշ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության 14 համակիր է ձերբակալվել՝ ընտրակաշառք տալու և ստանալու մեղադրանքներով: Նրանց թվում է նաև կուսակցության Արտաշատի գրասենյակի ղեկավարը։

«Այս պահի դրությամբ մենակ Արտաշատից եմ տեղյակ, բայց նաև շատ ինֆորմացիաներ ունեմ, որ ներքին կարգով հրավիրում են մարդկանց տարբեր կառույցներ պետական, իրավապահ, խոսում են հետները, հորդորում են չգիտեմ և այլն, և այլն, որոնք ոչ օֆիցիալ տարբերակով են, ռեպրեսիաներ են ամեն դեպքում»,- նշեց Դավիթ Ղազինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։